ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կարող են համաձայնության չգալ Brexit-ի պայմանների շուրջ. հայտարարել է Տուսկը
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնության բացակայությունը հնարավոր է: Այդ մասին նշված է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի նամակում, որը հրապարակվել է սեպտեմբերի 19-20-ը Զալցբուրգում ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ցավոք, առանց համաձայնության սցենարը դեռևս հնարավոր է: Սակայն, եթե մենք գործենք պատասխանատվությամբ, կկարողանանք խուսափել աղետներից»,- գրել է նա:
ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները պետք է տևեն մինչև 2018 թ-ի նոյեմբեր: Եթե ամեն ինչ բարեհաջող վերջանա, 2019թ. մարտի 29-ից Մեծ Բրիտանիան կհամարվի ԵՄ-ից դուրս, որից հետո մինչև 2020թ. տարեվերջ անցումային փուլում կգտնվի:
Հարակից հրապարակումներ`
- Brexit-ի պատճառով Deutsche Bank-ը Լոնդոնից 450 մլրդ եվրոյի ակտիվները կտեղափոխի Ֆրանկֆուրտ
- Brexit -ի հարցով ԵՄ բանակցողը կոչ է արել պատրաստվել վատագույնին
- ԵՄ-ն կարող է երկարաձգել Brexit-ի հարցով բանակցությունների ժամկետները
- Մեյը Brexit-ի հարցով նոր նախարար է նշանակել
- Մեյը հայտարարել է Brexit-ի փաստաթղթերի ձևակերպման ժամանակահատվածը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան