Աղբահանության խնդիրը բազմաշերտ է. Արտակ Զեյնալյան
Երևանում սուր է աղբահանության հարցը, ինչն անմիջականորեն ազդում է նաև զբոսաշրջության վրա։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
«Մտնում ես բակ, գարշահոտությունը կանգնած է բակում։ Ամենուրեք ոչ էսթետիկ տեսք, աղբամները լիքը, թափված»,- նշեց նա։
Ա.Զեյնալյանի խոսքով, խնդիրը բազմաշերտ է, լուծումը միայն թողնել օպերատորի վրա, սխալ կլինի։
«Թափոնները երկրորդային հումք են, մեզ մոտ քիչ է օգտագործվում որպես երկրորդային հումք»,- ասաց քաղաքապետի թեկնածուն՝ նշելով, որ աղբը նաև էներգիայի աղբյուր է, գաղափար ունեն օգտագործել նաև ջերմային թափոնները։
Նա նաև ասաց, որ իրենց չի բավարարում Երևանի ճարտարապետական տեսքը։ «Երևանցուն, բոլոր մտածողներին, մտավորականներին ներգրավելու ենք այդ խնդրի լուծման պրոցեսում»,- նշեց Ա. Զեյնալյանը՝ հավելելով, որ Երևանի կառավարումը ներառական է լինելու, հաշվի են առնելու երևանցու կարծիքը։
Հարակից հրապարակումներ`
- Նայեք Արտակ Զեյնալյանին, միթե՞ այդ կարգի մարդը գալիս է պարտվելու կամ իր ձայնը որևէ մեկին տալու. Արամ Սարգսյան
- Ես ընտրել եմ Երևանը. Արտակ Զեյնալյան
- Արտակ Զեյնալյանն աննկարագրելի անաչառ մարդ է. Արամ Սարգսյան
- Երևանը միայն սպառողների քաղաք չի լինելու. Զեյնալյան
- Ես պատրաստ եմ ստանձնել երևանցիներին առաջնորդելու պատասխանատվությունը. Արտակ Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին