ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին այցելել է Ծիածան և Ամբերդ համայնքների դպրոցներ՝ նվիրաբերելով ընդհանուր առմամբ 80.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նոր դպրոցական գույք, ուսումնական պարագաներ, կահույք, մարզասարքեր և խոհանոցային սարքավորումներ:
Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս դպրոցները ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագրի շահառու էին ընտրվել 2015թ. դեսպան Միլսի այցելությունից հետո, երբ նա առիթ էր ունեցել անձամբ տեսնել, թե ինչպես է իրականացվում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հիմնական դպրոցի երեխաների դպրոցական սննդի ապահովման ծրագիրը:
«Այս դպրոցներ շուրջ երեք տարի առաջ կատարած իմ այցից հետո ուրախ եմ կրկին այստեղ լինել և ուրախ եմ, որ կարողացա կատարել դեռևս այն ժամանակ տված իմ խոստումը: Այժմ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հետ աշխաատանքում դուք արդեն ունեք անհրաժեշտ գույք ու սարքավորումներ, որպեսզի ձեր համայնքների շուրջ 300 դպրոցականներ ապահովվեն տաք կերակրով և ունենան ուսման համար անհրաժեշտ միջոցներ», - ասել էդեսպան Միլսը՝ խոսքն ուղղելով համայնքների բնակիչներին, դպրոցների անձնակազմին և աշակերտներին:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագիրն Ամբերդ և Ծիածան համայնքներում նպատակ ունի աջակցել դպրոցներին՝ ապահովելով նոր գույք և սարքավորումներ, ինչպես նաև փոխլրացնել այլ կազմակերպությունների, այս պարագայում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:
Ծիածանի դպրոցում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության օժանդակությամբ դպրոցական սննդի ծրագիրը մեկնարկել էր 2015թ. սեպտեմբերից և դպրոցի 300 աշակերտների կեսն այս ծրագրով ստանում էին տաք կերակուր: Ամբերդում դպրոցական սննդի ծրագիրը մեկ տարի շուտ էր մեկնարկել և սնունդ տրամադրվում էր դպրոցի 244 աշակերտներից շուրջ 120-ին: Դպրոցական սննդի ծրագիրը սոցիալական ուղղվածության ծրագիր է, որը միտված է կայուն սննդի ապահովմանը դպրոցներում, ինչը թույլ է տալիս երեխաներին առավել կենտրոնանալ ուսմանը և դասերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները