Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Աշոտյան
«Ներքաղաքական անցուդարձի մեջ իրավունք չունենք երկրորդ պլան մղելու արտաքին քաղաքական հիմնահարցերը, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը համատեղ ջանքեր գործադրելու հնարավորություն ունեն Հայաստանի շահերը առաջ տանելու համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Գրառման մեջ ասված է. «Մասնավորապես, խիստ կարևոր եմ համարում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում:
Ամառային արձակուրդներից հետո խորհրդարանական դիվանգիտության խողովակներով այս հարցի առաջխաղաղացումը կրկին աշխուժացել է: Կարծում եմ, գործադիր իշխանությունը նույնպես պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ խնդիրը:
Հիշեցնեմ, որ այս պահին համաձայնագիրը այս կամ այն կերպ վավերացրել են ԵՄ 28 անդամ երկրներից 8-ը:
Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի վերջնական վավերացումն ավարտվի մինչև Եվրախորհրդարանի նոր ընտրությունները, որոնք տեղի կունենան 2019 թվականի մայիսի 23-ից 26-ը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին