Եգիպտոսում հնագույն սֆինքս են գտել
Եգիպտոսի հարավում գտնվող Կոմ-Օմբոյի տաճարի ստորգետնյա ջրերի մաքրման աշխատանքների ընթացքում հնագետները սֆինքս են գտել` կենդանու մարմնով և մարդու գլխով արձան: Life-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է երկրի Եկեղեցիների գտածոների հարցերով զբաղվող նախարարությունն՝ իր ֆեյսբուքյան էջում:
Գտածոների գործերով գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրի խոսքով՝ արձանը պատկանում է Պտղոմեոսյան դարաշրջանին՝ (մթա. 331-31թ.):
Արձանը ոչ մեծ չափերի է՝ 28 սանտիմետր լայնությամբ: Սֆինսի գլուխը զարդարված է արքայական թագ՝ աստվածուհի-կոբրա Ուաջիտի պատկերով, և ավարտվում փարավոնի ծիսական մորուքով:
Սֆինքսը շուրջ 2 հազար տարի գետնի տակ է եղել և այժմ գերազանց վիճակում է, նույնիսկ գույներն են պահպանվել: