Իրաքում 27 հազար մարդ թունավորվել է խմելու ջրից
Իրաքի Բասրա նահանգում շուրջ 27 հազար մարդ թունավորվել է խմելու ջրից։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Al-Sumaria-ին։ Տեղեկությունը լրատվամիջոցին հայտնել է Իրաքի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Հասան ալ-Քաաբին։
«Այն, որ Բասրա նահանգում 27 հազար մարդ է տուժել ջրի աղտոտման պատճառով, լուրջ խնդիր է»,- հայտարարել է պաշտոնյան։
Նա նաև նշել է նահանգում ներդրումներ կատարելու և նավթից բացի այլ ռեսուրսների որոնման անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Իրանում բժշկական օգնություն էր պետք եկել 721 մարդու, քանի որ երկրում սնկից թունավորման զանգվածային դեպքեր էին գրանցվել։