Խաչատուրյան քույրերից երկուսը կրկին տեղափոխվել են մեկուսարան
Իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերից ավագները՝ 19-ամյա Քրիստինան և 18-ամյա Անգելինան, Սերբսկիի անվան ինստիտուտում հոգեբուժական փորձաքննությունից հետո վերադարձվել են մեկուսարան։ ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը։
«Քրիստինա և Անգելինա Խաչատուրյաններն այսօր Սերբսկիի անվան ինստիտուտից, որտեղ ենթարկվել են հոգեբուժական փորձաքննության, վերադարձել են №6 մեկուսարան»,- ասել է նա։
Սեպտեմբերի 14-ին փաստաբան Ալեքսեյ Լիպցերը հայտարարել էր, որ փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել, նրան տեղափոխել են Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունք։
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված են։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերից երկուսը մեղսունակ են ճանաչվել
- Խաչատուրյան քույրերից ավագն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության
- Փորձագետները Խաչատուրյան քույրերից կրտսերին՝ հոր սպանության պահին անմեղսունակ են ճանաչել
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսը կսովորեն մեկուսարանին կից դպրոցում
- Մոսկվայի օմբուդսմենը քննադատել է դպրոցի գործողությունները, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը «ստի դետեկտորի» միջոցով ցուցմունք կտան
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ընդունել են մեղքը
- Դատարանը կգնահատի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
- Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին