«Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Օզմենի հարցով դիմել են Արագած Ախոյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է 16-ամյա Ումութ Ալի Օզմենի պատմությունը, ով, ըստ «Հյուրիեթի», մոտ 2 ամիս առաջ հատել է հայ-թուրքական սահմանը և ձերբակալվել։ Նրան տուն վերադարձնելու հարցը լուծելու ակնկալիքով թուրքական Մեջլիսի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը դիմել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանին։ Վերջինս երեկ այցելել է անչափահասների գաղութ ու տեսակցել Ալիին։
«Եթե պետական վտանգ չի պարունակում իր արարքը, ապա ես կխոսեմ մեր երկրի ղեկավարության հետ՝ խնդրելով ազատ արձակել»,- ասել է Ախոյանը՝ հիշեցնելով, որ իրեն այդ հարցով խնդրել են հայերի բարեկամ թուրքերը, որոնք անցած տարի Արցախ այցից հետո հայտնվել են իրենց իշխանությունների թիրախում։ Ի դեպ, օրերս լուր տարածվեց, ապա հերքվեց, որ երեխայի հարցով Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան