Պորոշենկոն հրավիրված է Դուշանբեում ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրավիրվել է սեպտեմբերի 28-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը: Դեռևս պատասխան չկա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։
«Իհարկե, նա հրավիրված է գագաթաժողովին։ Բոլոր փաստաթղթերն ուղարկված են։ Կիևից դեռ մասնակցության վերաբերյալ պատասխան չկա։ Տեսնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն տեղեկացնում է Ուկրաինային Համագործակցության գործունեության հետ կապված բոլոր հարցերի մասին, քանի որ այն դե-յուրե դուրս չի եկել ԱՊՀ կազմից։
«Մենք գիտենք, որ Ուկրաինայի ղեկավարությունը, ըստ երևույթին, ձեռնպահ է մնում Դուշանբեում կայանալիք հանդիպումից»,- ասել է Սերգեյ Լեբեդևը։
Նա նշել է, որ պատասխանները երբեմն լինում են հանդիպումից մեկ օր առաջ։ «Մենք դեռ սպասում ենք»,- ընդգծել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան