ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է ֆիզիկական անձ-հաճախորդների 271 և ավել օր ժամկետանց և 31.05.2018թ. դրությամբ անհուսալի դասակարգված սպառողական վարկերի գծով առաջացած տույժերի և տուգանքների ներման մասին: Նշված հնարավորությունը գործում է մինչև 31.12.2018թ. :
Բանկից հայտնում են, որ ընձեռնված հնարավորությունը սկսել է անմիջապես մեջ պահանջարկ վայելել ֆիզիկական անձ-հաճախորդների շրջանում և այսօրվա դրությամբ Բանկի կողմից արդեն կատարվել են ավելի քան 2.000 վարկերի գծով ներումներ՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի (անգրավ և անշարժ գույքի գրավով սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով վարկեր, վարկային քարտեր) գծով առկա պարտավորության հետագա մարումը և որոնք համապատասխանում են վերոնշյալ չափանիշներին, անհրաժեշտ է հաշտության համաձայնագիր կնքելու նպատակով մինչև 31.12.2018թ. այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ստանալով հնարավորություն մարելու պարտավորությունը մինչև 5 տարի մարման ժամկետով և նոր ժամանացույցով:
Ըստ աղբյուրի, ներման պայմանով հաշտության համաձայնագրի կնքման համար պարտադիր պայման է հանդիսանում հաշտության պայմանագրի ձևակերպման օրը առաջին մարում կատարելը:
Պարտքի մարման նոր ժամանակացույցն ու հաշտության համաձայնագրի ձևակերպումը տեղի է ունենում հաճախորդի Բանկի մասնաճյուղ դիմելու օրը՝ տեղում, և տևում է սկսաց 15 րոպեից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է հիփոթեքային վարկեր առանց հաճախորդի եկամուտների վերլուծության
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հեռահար ծառայությունների նոր հնարավորություններ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները
- ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն նվազեցնում է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան