Դատախազություն. Արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում 2018 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ, մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումանսիրվել է իրականացվող մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական խախտումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող 10 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 2 գրառում:
Արձանագրվել է նաև քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում ներկայացնելու և ընտրախախտումների մասին ահազանգ կատարելու 6 դեպք: 1 դեպքով ձեռնարկվել է վարչական վարույթ:
Վերոնշյալ ահազանգերից 16-ը ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ պարունակել են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ` ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: 1 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ներկայումս նախապատրաստվում են նյութեր:
Իսկ մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Առերևույթ իրավախախտումներից 9-ը վերաբերել են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 7-ը՝ ընտրակաշառք տալուն, 2-ը՝ քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրակաշառք առաջարկելու առերևույթ հատկանիշներով քրեական գործ է հարուցվել
- Ընտրակաշառք բաժանվել է Երրորդ մաս թաղամասում. «Ելք»-ի պատգամավոր
- Ընտրակաշառքներ են բաժանվում, դիմել ենք իրավապահնեերին. Լենա Նազարյան
- Ընտրախախտումների համար ՀՀ ոստիկանությունում գործում է շուրջօրյա «Թեժ գիծ» ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին