Շվեյցարական գյուղի բնակիչներին ամսական 2500 դոլար են տալու
Շվեյցարիայի Ռեյնաու գյուղում որպես փորձ բնակիչներին անհատույց գումար են տալու։ Գիտափորձի նպատակն է ուսումնասիրել մարդու վարքը՝ արդյոք բազային եկամուտը խթանում է աշխատանք փնտրելուն։ Ռիա նովոստին, հղում անելով Süddeutsche Zeitung-ին, գրում է, որ նախաձեռնողը ռեժիսոր Ռեբեկա Պենիանն է։ Բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել։
Ռեյնաուի բնակիչներին ծրագրում են ամսական 2500 շվեյցարական ֆրանկ՝ շուրջ 2584 դոլար տալ։ Նախաձեռնության հեղինակները նշում են, որ սնունդի համար գումար աշխատելու անհրաժեշտության բացակայությունը պետք է օգնի մարդկանց բացահայտել իրենց ստեղծագործական ներուժը։ Նման փորձ արդեն անցկացվել է Նամիբիայում։
Այնտեղ ընդամենը 10 եվրո էին վճարել, սակայն ազատվելով ծայրը ծայրին հասցնելու անհրաժեշտությունից, մասնակիցներն իրենց մեջ բազմաթիվ տաղանդներ են հայտնաբերել, բնակչության եկամուտներն աճել են 29 տոկոսով, գործազրկությունը կրճատվել է երկու անգամ։
Նույն կերպով դրական արդյունքի են հասել նաև Հնդկաստանում 2011 թվականին, երբ մի քանի գյուղում, էապես աճել են տնտեսական ակտիվության ցուցանիշները։