Վիզուալ արվեստը փոխակերպել է Վեվեն
Շվեյցարիայի Վեվե քաղաքը փոխակերպվել է. այնտեղ ընթանում է Վիզուալ արվեստի 6-րդ բիենալեն։ Տների ճակատները, զբոսայգիները, երկաթուղային կայարանները, նույնիսկ Լեման լճի ափը զարդարել են հսկայական նկարներ և ինստալյացիաներ։
Եվրանյուզի հաղորդմամբ, կազմակերպիչներն ակնկալում են, որ փառատոնը կունենա նվազագույնը 50 հազար հանդիսատես։
Բիենալեին մասնակցում է 58 նկարիչ 19 երկրից, ներկայացվում է 60 աշխատանք։ Ժամանակակից արվեստի գիտակները Վեվեում կգտնեն նկարիչների աշխատանքներ, որոնց ստեղծագործությունները կարելի է տեսնել նաև Բեռլինի և Նյու Յորքի պատկերասրահներում։