Զոհրաբյանը կոչ է հղել բոլոր թեկնածուներին, բացի մեկից
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ընտրության մասնակից բոլոր ուժերին հիշեցնում է, քարոզարշավին երկու օր է մնացել։ Այդ առնչությամբ նա կոչ է հղել թեկնածուներին.
«Քարոզարշավին մնացել է երկու օր, և Երևանը կանգնած է պարզ ընտրության առաջ` հավերժ միտինգ, թե համառ աշխատանք։
Սրանք շատ կարևոր երկու օրեր են և ես կոչ են անում բոլոր թեկնածուներին / բացառությամբ մեկի/ այս երկու օրերին խոսել միայն քաղաքի և քաղաքացու հոգսերից, Երևանի կոնկրետ խնդիրներից։ Սա կլինի մեր միասնական պատասխանը հայհոյանքին, թշնամանքին, հասարակությանը սեւի ու սպիտակ բաժանելու կոչերին։
Չեմ թաքցնում` ես գնում եմ ընտրության` Գագիկ Ծառուկյանի օգնությամբ նախապես ունենալով մի շարք խոշոր օտարերկրյա նեդրողների հետ պայմանավորվածություններ՝ գալ Երևան, իրականացնել կոնկրետ ծրագրեր, օգնել լուծել Երևանի տասնամյակներով չլուծված խնդիրները։ Կան մշակված ներդրումային փաթեթներ, որոնք շատ արագ կարող են կյանքի կոչվել։
Ես պաշտոնապես հայտարարում եմ`իմ հաղթանակի դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու։ Մեր հաղթանակի դեպքում տարբեր ոլորտների լավագույն մասնագետները ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու»։
Բացառության մասին Զոհրաբյանը չի մանրամասնում, սակայն հաշվի առնելով վերջին օրերին երկուստեք հնչող հայտարարությունները, կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում է Հայկ Մարությանին։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբյան. Դուխով խնդիրներ չեն լուծվելու
- Նաիրա Զոհրաբյանի հասցեին կեղտոտ պրիոմներն անընդունելի են. Միքայել Մելքումյան
- Ինձ ահաբեկել, սպառնալ հնարավոր չէ. Նաիրա Զոհրաբյան
- Նաիրա Զոհրաբյանի հասցեին ատելություն և ագրեսիա է տարածվում. Տոնոյան
- Ես 11 թեկնածուներից ոչ մեկի հետ առանձին բանավեճի չեմ գնալու. Հայկ Մարության
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան