Արսեն Թորոսյանի մտերիմը1 ամիս պոլիկլինիկայի տնօրեն աշխատելուց հետո կոնֆլիկտի պատճառող հեռացել է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկայի տնօրեն դարձած Գևորգ Սիմոնյանը, որն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմներից է, մոտ մեկ ամիս պաշտոնավարելուց հետո կոնֆլիկտի մեջ է հայտնվել հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Արա Մինասյանին փոխարինած Արման Հովակիմյանի հետ։
Թերթը գրել է, թե վերջինս նույնպես Արսեն Թորոսյանի «մարդն» է։ Ըստ թերթի, պոլիկլինիկայի երիտասարդ տնօրենը հրաժարվել է կատարել Հովակիմյանի հրահանգները, փորձել է ինքնուրույն իրականացնել գնումների գործընթացը, կադրային քաղաքականությունը և առաջացած հակասությունների արդյունքում հեռացել է։
Մանրամասերը՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները