Սուրեն Պապիկյանը խոստանում է, որ Ֆրանկոֆոնիայի օրերին Երևանը հյուրերին կներկայանա որպես մաքուր քաղաք
«Մտահոգ ենք Երևանում առկա սանիտարահիգենիկ խնդիրներով»,- այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրվան ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ վարչապետի կողմից տրվել են խնդրի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ, հանդիպումներ է ունեցել թե «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենի, թե Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ:
«Այս հանդիպումները բերել են նրան, որ «Սանիթեք»-ը վերջին ամիսներին երկու անգամ տուգանվել է՝ համաձայնագրով ստանձնած պարտավորություններում թերանալու համար: Իհարկե, կան խնդիրներ կապված բնակիչների կողմից աղբարկղերի այրման հետ, ակայն սա լուծում է պահանջում՝ անկախ նրանից, թե որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ առաջացած խնդիրները»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Ըստ նախարարի՝ իրենց անմիջական պահանջով «Սանիթեք» ընկերությունը քայլեր է ձեռնարկել նոր աղբահան մեքենաներ ներկրելու համար: Արդյունքում, 5 նոր մեքենաները վաղը կլինեն Երևանում և աղբահանության խնդիրն ավելի նորմալ կիրականացվի:
Միաժամանակ Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ապահովագրական որոշ քայլեր են կատարել, քանի որ վստահություն չկա «Սանիթեք»-ի նկատմամբ, որը բազմիցս խոստումներ է տվել քաղաքապետարանին ու կառավարությանը, բայց խախտել է պայմանագրի կետերը:
«Որպեսզի Ֆրանկոֆոնիայի օրերին և Երևանի տոնի կապակցությամբ խնդիրներ չունենանք, հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին, նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի հետ քննարկել ենք՝ անհրաժեշտության դեպքում այլ համայնքներից տեխնիկա ներգրավելու հարցը: Արդեն իսկ նախանշված են, թե որ համայնքներից է հնարավոր բերել տեխնիկան: Անկախ «Սանիթեքի» հետագա աշխատանքներից, վստահաբար կարող ենք ասել, որ տոներին և միջազգային միջոցառումներին ընդառաջ Երևանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր քաղաք»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք». Ակտիվներն ու գույքը պատկանում են միայն ու բացառապես ընկերությանը
- Աղբահանության խնդիրը բազմաշերտ է. Արտակ Զեյնալյան
- Վերամշակման համար աղբի կառավարման ազգային ծրագիր է հարկավոր. Թավիլ
- «Սանիտեկ»-ը քաղաքապետարանին առաջարկում է վճարած տուգանքն օգտագործել նոր աղբամաններ գնելու համար
- Քաղաքապետ ընտրվելու դեպքում Զարուհի Փոստանջյանը խոստացել է Հրազդանի կիրճի աղբակույտերը վերացնել
- Պապիկյան. Հինգ նոր աղբահան մեքենաներ ուրբաթ օրը կլինեն Երևանում
- Եթե չենք վերացնում մետաստազները, ապա մեկ է՝ աղբամանները կփոխենք, թե կոյուղին կսկսի լավ աշխատել. «Հայք»-ի քաղաքապետի թեկնածու
- «Սանիթեք»-ը ևս մեկ անգամ տուգանվեց աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար
- Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ
- Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, «Սանիթեք»-ն է թերանում աղբահանության հարցում. Կամո Արեյան
- «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար
- «Սանիթեք»-ի պատասխան նամակը՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներին
- «Ելք» խմբակցության անդամները «Սանիթեք»-ին ներկայացրեցին իրենց պահանջները
- Նոր աղբահավաք մեքենաները 2-3 շաբաթվա ընթացքում Երևանում կլինեն. «Սանիտեք»-ի տնօրեն
- «Սանիթեք». Երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր
- «Սանիթեք». Ընկերությունն այս պահին կարգավորում է աղբահանության գրաֆիկում գրանցված խափանումները
- «Վեոլիա ջուր»-ն ու «Սանիթեք»-ը պետք է ուղերձները հստակ ստանան՝ մենք այդքան էլ գոհ չենք իրենց գործունեությունից. վարչապետ
- «Սանիթեք»-ում ճգնաժամային պլան են մշակել՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար
- Երևանը՝ աղբի մեջ
- «Սանիթեք». 2 տարվա ընթացքում ֆինանսական մեծ կորուստներ ենք ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին