ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար
Նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում տեղի կունենա աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը: Մրցախաղում աշխարհի չեմպիոն Կարլսենը կփորձի պահպանել իր տիտղոսը:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ մրցախաղում նրա մրցակիցն է լինելու Ֆաբիանո Կարուանան: Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին:
Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ - Գելֆանդ և 2013 թվականի Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան