Ագրեսիայի առումով սա ամենանողկալի ընտրապայքարն է, որին մասնակցել եմ. Նաիրա Զոհրաբյան
«Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից»,-Մատենադարանի հարակից տարածքում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
նա շեշտեց, որ իր և «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի դեմ ուղղորդված վիրավորելու, հայհոյելու գործընթաց կա:
«Հստակ փաստերն արդեն ներկայացված են ոստիկանություն: Ես չեմ ներկայացրել, ես բացարձակապես մտադրություն չունեի իրենց դիմելու, որովհետև կարծում եմ, որ բոլոր հնարավորություններն ունեին հետևելու՝ ինչ է կատարվում իմ հանդեպ: Զանգահարել են ինձ, խնդրել են փաստեր ներկայացնել, ես ներկայացրել եմ շատ աննշան փաստեր: Պետական կառույցներում, օրինակ, Սփյուռքի նախարարությունում, Կրթության նախարարությունում, «Իմ քայլը» դաշինքի ավագանիների, ՔՊ անդամների ամենագռեհիկ արտահայտություններ են հնչում:
Սփյուռքի նախարարության կին աշխատակից՝ Անուշ Լալայանը, հայհոյանք չեմ ասի, բացեք իր ֆեյսբուքյան էջը, խուլիգանի հայհոյանքներ է հնչեցրել: Հույս ունեի, որ այս ընտրություններին բարոյական չափանիշներ փոխված կլինեին, բայց այսպիսի գրոհ կնոջ հանդեպ չէի սպասում: Սա մեկ բանի մասին է խոսում, որ իրենք թույլ են, վախեցած են և խուճապի մեջ են: Այս առումով ես համարում եմ սա ամենանողկալի ընտրապայքարն է, որին մասնակցել եմ»,- ասաց Զոհրաբյանը։
Քաղաքապետի թեկնածուն քարոզարշավը երկու մասի բաժանեց: Բացասականը, ըստ նրա ագրեսիան է և սոցիալական ցանցերում թեկնածուներին «սևացնելը»: Իսկ դրականը, նրա համոզմամբ, այն է, որ որևէ ուժ ընտրակաշառք չի բաժանել և չի բաժանելու:
«Սա առաջին ընտրությունն է վերջին 20 տարիներին, որ որևէ ընտրակեղծարարության տեխնոլոգիա չկա, ընտրակաշառք չկա: Վարչական ռեսուրսի կիրառում, հույս ունենանք, որ չի լինի»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյնաը նաև հավելեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագիրը միակն է ներկայացված ծրագրերից, որը լուծումներից բացի առաջարկում է կոնկրետ ներդրումներ և ներդրումային փաթեթներ։
Նա նշեց, որ ներդրումային փաթեթները վերաբերում են ինչպես տրասնպորային համակարգին, այնպես էլ վերելակների և այլ խնդիրների։ Անդրադառնալով քարոզարշավին մասնակցող ուժերի հետ հետագա համագործակցությանը՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր քաղաքական ուղերձն այդ ուժերին արդեն հղել է, պատրաստ է քաղաքապետ ընտրվելու դեպքում համագործակցել բոլորի հետ՝ բացի մեկից, քանի որ իր համար անընդունելի է «Մեր դեմ խաղ չկա»-ն։
«Բոլոր քաղաքական ուժերին, բացառությամբ մեկի, ասում եմ` միասին ենք կառավարելու Երևանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանի հասցեին կեղտոտ պրիոմներն անընդունելի են. Միքայել Մելքումյան
- Ինձ ահաբեկել, սպառնալ հնարավոր չէ. Նաիրա Զոհրաբյան
- Նաիրա Զոհրաբյանի հասցեին ատելություն և ագրեսիա է տարածվում. Տոնոյան
- Հեղափոխական էյֆորիան պահելու համար երևի մի քանի այլ «մասկի շոուներ» էլ կմտածեն. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին