Երևանյան լիճը պետք է լինի Երևանի թոքերը, սակայն մեռած գոտի է
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից մի քանիսի մասնակցությամբ այսօր հանրային քննարկում էր կազմակերպվել Սիրահարների այգում։
Առաջին հարցը, որը քննարկման առարկա դարձավ մասնակիցների համար հանրային տարածքների խնդիրն էր։
«Իմ քայլը» դաշինքի ցուցակի անդամ Գայանե Աբրահամյանը նշեց, որ հանրային տարածքները տարիներ շարունակ խլվել են, զավթվել են հանրությունից. «Սա մի առանձին դրույթ է, որն ընդգրկվել է մեր ծրագրում։ Նման դրույթ ունենք նաև գրադարանների հետ կապված, քանի որ գրադարաններըք գիրք ստանալու կամ գրքի մատչելիության գործառույթ իրականցնելուց բացի՝ հանրային տարածք ստեղծելու գաղափար պետք է կրեն իրենց մեջ»։
Նա նաև առանձնացրեց Հրազդանի կիրճի հարցը՝ շեշտելով, որ որպես կանաչ միջավայր պետք է այն վերադարձնել երևանցիներին։
«Ժառանգություն» կուսակցությունից Հովսեփ Խուրշուդյանը, մինչ հիմնական հարցին անդրադառնալը, ասաց. «Դրական եմ համարում, որ ավագանու այս ցուցակներն ուսումնասիրելիս մականունավորներ չենք տեսնում»։
Ինչ վերաբերում է հանրային տարածքներին՝ հավելեց. «Եկեք պայմանավորվենք, անկախ նրանից, ով կանցնի, ով չէ, Ազգային ժողովի կողքի այգին վերադարձնենք վերջապես հանրությանը»։
Խուրշուդյանի խոսքով՝ հանրային շահի տակ պետք է բարձրահարկ շենքների արանքներում կառուցված դղյակները քանդվեն, ինչ-որ փոխհատուցում տրվի դրանց տերերին, բայց այդ մարդկանց բնական միջավայրը պետք է վերականգնվի, որ բակային մթնոլորտը, կոլորիտը կարողանան վերականգնել։
«Հանրային տարածքների խնդիրները գալիս են նրանից, որ Երևանը չի ունեցել զարգացման հստակ ռազմավարություն, ամեն իշխանություն տեղային խնդիրների լուծմամբ է զբաղված եղել»,- նկատեց Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Արգիշտի Գևորգյանը։
Նա ընդգծեց Երևանյան լճի հատվածը, որը, Գևորգյանի խոսքով, հասարակության կողմից չի օգտագործվում. «Երևանյանն լիճն ու հարակից տարածքն իրեն հիմնական ֆունցիկան չեն կատարում։ Լիճը պետք է լինի Երևանի թոքը, սակայն մեռած գոտի է Երևանի համար»։
«Իմ քայլը» դաշինքի ցուցակի անդամ ճարտարապետ Արսեն Կարապետյանը հայտնեց. «Մեր ծրագրի նախաբանում ամենակարևոր կետն այն է, որ Երևանը հարմար, առողջ ու ապահով քաղաք պետք է լինի երևանցու համար, իսկ ծրագրի բոլոր կետերն ածանցյալ են այդ դրույթին»։
Ինչ վերաբերում է հանրային տարածքներին, նա նշեց, որ միանում է մինչ այս հնչած տեսակետներին. «Միանշանակ հասարակական տարածքները պետք է վերադարձվեն երևանցիներին։ Բայց շատ կարևոր փիլիսոփայական մոտեցման խնդիր կա, քանի որ տարիներ շարունակ ոչ միայն կառուցապատողների, այլև բնակչության մեջ պատկերացում է մտել, որ ազատ տարածքը դատարկ տարածք է, որտեղ կարելի ինչ-որ կառուցապատումներ անել, օբյեկտներ սարքել, բայց իրականում քաղաքին պետք են ինչ-որ պաուզաներ։ Մենք պատրաստ ենք բոլորի հետ աշխատել։ Ես անձամբ կաջակցեմ, որպեսզի ԱԺ-ի այգին բացվի բնակչության համար, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի պարիսպը չբացվի, քանի որ այն ճարտարապետական ձև է և մշակութային արժեք»։
Հարակից հրապարակումներ`
- «Պարզապես խայտառակություն է». Թարխանյանը՝ գլխավոր պողոտայի այգու մասին
- Երևանի բոլոր խնդիրների հիմքը քաղաքաշինական է. ճարտարապետ
- Երևանի ճարտարապետական դիմագիծն ու թեկնածուների առաջարկությունները
- Քաղաքում առաջինը մարդն է, հետիոտնը, հետո նոր մեքենաներն ու ամեն ինչը. Արսեն Կարապետյան
- Ինչ է կորցրել և ինչ փնտրում մշակույթի նախարարությունը
- Ինքնակամ կառուցապատում՝ Մաշտոցի 52 հասցեում
- Մշակույթի նոր նախարարը կարծես սկսել է կարդալ նախարարության կանոնադրությունը
- Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
- Երևանը կշարունակի կորցնել դիմագիծը, քանի դեռ հակասություններ կան կառուցապատողների և ստեղծագործողների միջև. Ճարտարապետ
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան