Արարատի մարզպետը՝ դպրոցի տնօրեններին. Սթափվե՛ք
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզի դպրոցների տնօրեններին սթփվելու կոչ է արել։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Արարատի մարզի դպրոցների հարգելի և ոչ այնքան հարգելի տնօրեններ, կոչով դիմում եմ հատկապես Ձեզ:
Եթե Ձեզ թվում է, որ դուք շարունակելու եք աշխատել նախկինի պես և թափուր տեղերի համար հայտարարված բաց մրցույթին դիմած քաղաքացիներին կարող եք մերժել` ասելով, որ իզուր եք դիմում, այդ տեղի համար արդեն ասված է, այն էլ մարզպետարանից, ապա չարաչար սխալվում եք: Այդ ճանապարհը Ձեզ լավ տեղ չի տանում:
Բոլոր նման դեպքերը խստագույնս կպատժվեն, էլ չեմ ասում, թե ինչ կլինի կաշառք վերցնողների հետ, եթե իհարկե այդպիսի «ԴՈՒԽՈՎ» տնօրենները դեռևս ազատության մեջ են գտնվում:
Սթափվե՛ք և զբաղվեք մանկավարժությամբ, ծառայե՛ք այն վեհ գաղափարին, ինչի համար դուք կոչված եք: Եվ մի՛ մոռացեք՝ ձեզանից է կախված մեր սերունդների ԵՐՋԱՆԻԿ ԱՊԱԳԱՆ»:
Զարմանալի զուգադիպությամբ՝ տնօրեններն էլ աշակերտներին են ասում՝ զբաղվեք ուսմամբ:
Թե ինչ թափուր տեղերի մասին է խոսքը և ինչու պիտի դիմածները անպայման ընդունվեն՝ մարզպետը չի մանրամասնել:
Հարակից հրապարակումներ`
- Պոմիդորը թանկ է, … կոկորդիլոս կերեք
- Սիլվա Ադամյան. Կոկորդիլոս բուծելու որոշումը Հայաստանին պատիվ չբերող է ու անընդունելի
- Արտաշատի ԲԿ-ի՝ աշխատանքից ազատված տնօրենը դիմել է դատարան
- Սև-սպիտակ երեխաներ