Քաղաքական 10:30 19/09/2018 Աշխարհում

Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները

Բազմաթիվ ամերիկացիներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևում էին նախագահ Թրամփի՝ իր ընտությունից ի վեր արված անտրամաբանական հայտարարություններին և ապակառուցողական որոշումներին:

Նախագահի ազգային և միջազգային հարցերի վերաբերյալ քաղաքականությունը Միացյալ Նահանգներին ծիծաղի առարկա է դարձրել ամբողջ աշխարհում: Վերջին նման օրինակը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարությունն է, որ Միացյալ Նահանգները չի համագործակցելու Միջազգային քրեական դատարանի հետ, թույլ չի տալու դատարանի դատավորներին այցելել ԱՄՆ, պատժամիջոցներ է կիրառելու ամերիկյան բանկերում նրանց հաշիվների վրա և դատի է տալու նրանց ԱՄՆ դատարաններում:

Ըստ Վիքիպեդիայի՝ «Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) միջկառավարական կազմակերպություն և միջազգային դատարան է, որի նստավայրը գտնվում է Հաագայում, Նիդեռլանդներ: ՄՔԴ-ն իրավասու է դատապարտելու անհատներին միջազգային հանցագործությունների՝ ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների համար: ՄՔԴ-ն կոչված է լրացնել գործող ազգային դատական համակարգերը և, հետևաբար իր իրավասությունը կարող է իրականացնել միայն որոշակի պայմանների պահպանման դեպքում, օրինակ, երբ ազգային դատարանները չեն ցանկանում կամ չեն կարողանում հետապնդել հանցագործներին կամ երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ առանձին պետություններ դիմում են դատարանին: ՄՔԴ-ն գործում է 2002 թ. հուլիսի 1-ից՝ Հռոմի կանոնադրության ուժի մեջ մտնելու օրվանից: Այն բազմակողմ պայմանագիր է, որը ծառայում է որպես ՄՔԴ-ի հիմնարար և կառավարման փաստաթուղթ: Պետությունները, որոնք մասնակից են դառնում Հռոմի կանոնադրությանը, օրինակ, այն վավերացնելու միջոցով, դառնում են ՄՔԴ-ի անդամ պետություններ: Ներկայումս կան 123 պետություններ, որոնք մասնակից են Հռոմի կանոնադրությանը, և հետևաբար հանդիսանում են ՄՔԴ-ի անդամներ»:

Նախագահ Թրամփի ազգային հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը 2018 թ. սեպտեմբերի 10-ին խիստ քննադատական ելույթով մերժեց ՄՔԴ-ի իրավասությունը, հատկապես այն դեպքերում, որոնք մեղադրանքներ էին ներկայացնում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների, մասնավորապես Իսրայելի դեմ:

Բոլթոնը և նրա շեֆը զայրացել էին ՄՔԴ-ի՝ Աֆղանստանում ԱՄՆ զինվորների կողմից կատարված հնարավոր հանցագործությունների և Պաղեստինի ազգային իշխանության կողմից Իսրայելի դեմ հարուցված մեղադրանքների հետաքննությամբ: Ամերիկյան ուժերի դեմ ցանկացած դատական գործողություն կանխարգելելու համար ԱՄՆ-ը պարտավորեցնող պայմանագրեր է կնքել 100 երկրների հետ, որոնք ԱՄՆ-ի անձնակազմից որևէ մեկին չպետք է հանձնեն ՄՔԴ-ին: Բացի այդ, Միացյալ Նահանգները փակել է Պաղեստինի ներկայացուցչությունը Վաշինգտոնում, վերջինիս կողմից ՄՔԴ-ում իսրայելական հնարավոր խախտումների դեմ մեղադրանքներ ներկայացնելու համար: Սա հետևեց Սպիտակ տան՝ Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը, այդպիսով վերացնելով Միացյալ Նահանգների բոլոր հնարավորությունները` հանդես գալու որպես չեզոք միջնորդ պաղեստինյան իշխանությունների և Իսրայելի միջև:

Բոլթոնը հինգ պատճառ է նշել՝ ՄՔԴ-ի հետ ԱՄՆ-ի համագործակցությունից հրաժարվելու համար.

Առաջին պատճառը՝ Բոլթոնի պնդումն է, որ ՄՔԴ-ն «սպառնում է ամերիկյան ինքնիշխանությանը և Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին: Հաագայի դատախազը, ըստ էության, հավանություն է տալիս անհիմն որոշման, հետաքննելու և մեղադրելու անձանց, անկախ նրանից, թե նրանց երկրները միացել են Հռոմի կանոնադրությանը, թե ոչ»: Բոլթոնի պնդումը ճիշտ չէ: Նախ, Միացյալ Նահանգների վավերացրած բոլոր միջազգային պայմանագրերը գերադասում են ազգային ինքնիշխանությունը, ինչպես օրինակ `Ցեղասպանության կոնվենցիան և շատ ուրիշներ: Երկրորդ, ՄՔԴ-ն իրավասություն ունի ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ միայն այն դեպքերում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլ է տալիս  դատարանին դա անել: Թեև Միացյալ Նահանգները ՄՔԴ- ի անդամ չէ, սակայն այն Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և որպես այդպիսին վետոյի իրավունք ունի նրա որոշումների նկատմամբ: Եվ, երրորդ, ՄՔԴ-ն չի խառնվում այն գործերում, երբ հայրենի երկիրը դատական գործ է հարուցում իր իսկ քաղաքացիների դեմ:

Բոլթոնի երկրորդ առարկությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանը իրավասություն է պահաջում այն հանցագործությունների նկատմամբ, որոնք վիճելի և անորոշ սահմանումներ ունեն՝ խորացնելով դատարանի անսահմանափակ իշխանությունը»: Բոլթոնը մտահոգված է, որ ՄՔԴ-ի դատավորները մեղադրանքներ կներկայացնեն Միացյալ Նահանգների դեմ այնպիսի դեպքերի համար, ինչպիսին, օրինակ, 2017 թ. ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծումն էր՝ հնարավոր քիմիական զենքի կիրառման համար: Ինչպես ցանկացած այլ դատավարության դեպքում, եթե ապացույցները վկայեն, որ Միացյալ Նահանգներն ապօրինաբար է գործել, ապա պետք է լինի համապատասխան վճիռ: Ոչ մի երկիր միջազգային իրավունքից վեր չի կարող լինել: Միացյալ Նահանգներն արդեն պաշտպանված է նման դատական գործերից ՄՔԴ-ի անդամ չլինելու պատճառով: Զավեշտալի է, որ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ աշխարհի մյուս երկրներին քարոզելով օրենքի և կանոնների պահպանման մասին, այժմ դավաճանում է հենց այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է Ամերիկան...

Բոլթոնի երրորդ մտահոգությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանը ձախողում է իր հիմնական նպատակը՝ կանխելու և պատժելու ոճրագործությունները: Իր ստեղծման օրվանից (2002 թ.) դատարանը ծախսել է ավելի քան 1.5 մլրդ դոլար, կայացնելով միայն ութ դատավճիռ»: Հակառակ Բոլթոնի պնդման՝ այս ութ դատավճիռները վկայում են, որ դատարանը խիստ շրջահայաց է իր դատավճիռներում և չի հետապնդում յուրաքանչյուր փոքր գործ ամբողջ աշխարհում՝ թույլատրելով անդամ պետություններին դատել իրենց մեղադրյալ քաղաքացիներին:

Բոլթոնի չորրորդ բողոքն այն է, որ «Միջազգային քրեական դատարանն ավելորդ է, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների ներքին դատական համակարգն արդեն իսկ ամերիկյան քաղաքացիներին պահում է ամենաբարձր իրավական և էթիկական չափանիշներով»: Սա հեշտ անտեսելի հարց է: Եթե ՄՔԴ-ն գտնի, որ ԱՄՆ դատարանները գործ ունեն որոշակի հանցագործության հետ՝այն չի միջամտի: ՄՔԴ-ն վերջին ատյանի դատարան է: Սա ՄՔԴ-ի հիմնական սկզբունքներից մեկն է:

Բոլթոնի հինգերորդ քննադատությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանի ղեկավարությունը սուր քննադատության է ենթարկվել և մերժվել աշխարհի մեծ մասի կողմից: Այսօր ավելի քան 70 պետություններ... ՄՔԴ-ի անդամ չեն»: Մինչ 70 երկրներ դեռ ՄՔԴ-ի անդամ չեն, 123-ը անդամ են... Ժամանակի ընթացքում ավելի շատ պետություններ կմիանան ՄՔԴ-ին, ինչպես տեղի է ունենում միջազգային այլ պայմանագրերի դեպքում:

Օրենքի գերակայության դեմ վիճարկելու փոխարեն, Միացյալ Նահանգներն առաջինը պետք է միանա նման միջազգային իրավական կառույցներին: Մերժելով ՄՔԴ-ին և այն համարելով «մեռած», ինչպես Բոլթոնն է այն նկարագրել, Միացյալ Նահանգները պարզապես խրախուսում է աշխարհի դաժան ռեժիմների և բռնապետերի անպատժելիությունը...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}