Մենք գալիս ենք առաջնորդելու Երևանը, պատասխանատվություն ստանձնելու. Արտակ Զեյնալյան
«Էս երկրին ղեկավար է պետք, որը ոչ թե իմ ու քո է անում, ասում՝ էս մարդն իմ թիմից է, ուրեմն պետք է լինի՝ անկախ նրանից գործը գիտի, թե չգիտի։ Անկախ կուսակցական պատկանելությունից՝ ընտրեք Արտակ Զեյնալյանին, եթե ազնիվ եք և ուզում եք նվիրվել այս քաղաքի բարեկարգմանը»,- այսօր Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Լույս» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը։
Քարոզարշավին ներկա «Լույս» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանն իր հերթին նկատեց, որ Հայաստանում այսօր հետաքրքիր ժամանակաշրջան է։
«Այս օրերին տեղեկատվական աղբ է լցվել տեղեկատվական դաշտ։ Բայց մի կարևոր հանգամանք կա։ Երբ դուք մտածում եք քաղաքական ուժերի մասին, կարևորը անցած ճանապարհն է և փորձը։ Այնպիսին բաներ եմ լսում մեր մասին, որ մտածում եմ՝ կարող է 10-15 տարի իշխանության ենք եղել։ «Լույս» դաշինքը ինչ պատասխանատվություն ստանձնել է, անբիծ ձևով իրացրել է այն։ Մեր ավագանու անդամները անբիծ կենսագրություն ունեն, բայց ինչում ասես՝ մեզ չեն մեղադրում։ Որտեղ եղել ենք, փոփոխություն ենք բերել, մենք ցույց ենք տվել, որ հետևողականորեն պաշտպանել ենք Հայաստանի, ՀՀ քաղաքացու շահերը»,- ասաց նա։
Անդրադառնալով իրենց քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ նա կարգապահ է եղել ոչ միայն ուսանողության, այլ նաև զինծառայության տարիներին, որպես իրավապաշտպան, բժիշկ և պատգամավոր։
«Մենք փորձել ենք Զեյնալյանին, դուք փորձել եք մեզ, և գիտեք, որ ունեք ձեր առջև կանգնած մարդկանց, ովքեր նվիրված են երկրին և իրենց գործին»,- ասաց նա։
Արտակ Զեյնալյանն իր հերթին նկատեց, որ իրենք գալու են՝ կառավարելու արդար և արդյունավետ։
«Մենք ասում ենք՝ գալու ենք պահպանելու հավասարակշռությունը։ Մենք ասում ենք, որ պետք է լինի համերաշխություն, հանդուրժողոկանություն, քանի որ սա ամենաօգտակար կառավարման ձևն է։ Եթե ես ընտրվեմ, այդ պահից սկսած՝ իրար հետ դաշինք ենք կնքելու։ Մենք գալիս ենք առաջնորդեելու Երևանը, պատասխանատվություն ստանձնելու։ Մեզ տրված յուրաքանչյուր ձայնի տեր ենք»,- ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին