Նշանակում է՝ որևէ քաղաքացի երաշխավորված չէ գաղտնալսումից. Գևորգ Կոստանյան
«ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմավորման առիթը բոլորին հայտնի է, հիմքերը լիագումար նիստում ներկայացրել ենք մեր հանրությանը»,- հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ այսօր ասաց պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
«Բավականին մտահոգիչ փաստերի առնչությամբ ենք այս հանձնաժողովը ձևավորել, որովհետև այդ փաստերը վտանգում են երկրում հեռախոսային զրույցների և գաղտնիության երաշխավորված այլ իրավունքների իրացման և արդար դատաքննության ապահովման սկզբունքները: Հիմնական մտահոգության առարկան այն է, որ եթե ՀՀ-ում գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին, նշանակում է, որ որևէ քաղաքացի երաշխավորված չէ իր մասնավոր կյանքի իրավունքի անօրինական միջամտությունից, իսկ դա բացարձակ երաշխիք հանդիսացող սկզբունք է»,- ասաց Կոստանյանը:
Բացի այդ՝ չափազանց կարևոր նշանակություն ունի արդար դատաքննության իրավունքի միջամտության բացառման անհրաժեշտությունը՝ ցանկացած քրեական գործով:
«Մենք պետք է միանշանակ կարողանանք արդար դատաքննության իրավունքը երաշխավորել՝ ցանկացած քրեական և քաղաքացիական գործով, որովհետև ցանկացած քրգործ՝ անգամ ապացույցներով բացարձակ հաստատված լինելու պայմաններում, եթե խախտված եղավ արդարադատության իրականացման միջամտելու անթույլատրելիության սկզբունքը, ամբողջ գործի քննությունը դառնում է ոչ օբյեկտիվ: Եթե որևէ քրեական գործով հաստատվեց արդարադատության իրականացման անօրինական միջամտության փաստը, դա մեխանիկորեն հանգեցնելու է տվյալ գործով անցնող մեղադրյալների արդարացման, որովհետև քրեական դատավարությունը համարվելու է արդարության կանոնների խախտմամբ իրականացված»,- ասաց պատգամավորը:
Գևորգ Կոստանյանի խոսքով, չափազանց կարևոր է, որ այս երկու սկզբունքների երաշխավորված լինելու հանգամանքը հանձնաժողովի կողմից դետալային քննարկման առարկա դառնա:
«Մեզ համար մեծ նշանակություն ունի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական պարտականության ապահովումը»,- ասաց նա:
Գևորգ Կոստանյանը հանձնաժողովի անդամներին առաջարկեց մեկշաբաթյա ժամկետի ընթացքում առաջարկներ ներկայացնել հանձնաժողովի աշխատակարգի մեխանիզմների, հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի առաջադրման, պետական մարմիններից պահանջվող փաստաթղթերի ցանկի, միջազգային կազմակերպություններից մասնագետներ հրավիրել-չհրավիրելու, այս կամ այն պաշտոնյային հրավիրելու մասով: Ընդ որում, հրավիրված պետական և ՏԻՄ պաշտոնյաները պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստերին, իսկ ոչ պաշտոնատար հրավիրված անձինք կարող են նիստերին գալ կամ չգալ»,- ասաց պատգամավորը:
Կոստանյանը ներկաներին տեղեկացրեց, որ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա եկող չորեքշաբթի:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ քննիչ հանձնաժողովն անդրանիկ նիստը կանցկացնի
- Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ գաղտնալսումն արվել է ԱԱԾ-ում
- Յուրաքանչյուրի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքը վտանգված է. Կոստանյան
- ԱԱԾ և ՀՔԾ պետերը Ռոբերտ Քոչարյանին ավելի լավ նվեր չէին կարող մատուցել. Գառնիկ Իսագուլյան
- Ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել. դատավոր Վաչե Մարգարյան
- ՔԿ. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները
- Շարմազանով. Մտահոգիչ և խայտառակություն է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի ձայնագրության բովանդակությունը
- Սամվել Մարտիրոսյան. Շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Փաշինյանի հեռախոսն են գաղտնալսում
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան