Երևանը նվագում է
Մարտիրոս Սարյանի անվան պուրակում ՝ Սարյանի արձանի հարևանությամբ, տեղադրվել է դիզայներ-նկարիչների ձևավորած դաշնամուրը, որը միշտ բաց է լինելու հանրության առաջ և տրվելու է հնարավորություն ինչպես նվագելու, այնպես էլ տեսագրությունները բեռնելու սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #playwithus, #createwithus հեշթեգերը:
Այսօր միջոցառման բացմանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և մաեստրո Տիգրան Մանսուրյանը:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, նման դաշնամուրներ կտեղադրվեն նաև քաղաքի տարբեր հատվածներում: Դրանք հագեցած կլինեն հեռախոսները լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով:
Նախագիծն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը և «ՓՈՒՇ» նախագիծը:
Տեսանյութը՝ Լիլիթ Շաբոյանի ֆեյսբուքյան էջից։