Պետական հեղաշրջման փորձից հետո Էրդողանն ավելի շատ բանտեր կկառուցի. NBC
2016 թվականի պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդիկ են կալանավորվել, այդ թվում՝ չինովնիկներ, ուսուցիչներ, իրավաբաններ և ուսանողներ, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ պատմել է NBC News-ը:
Այդ երկրում կա 384 բանտ, և դրանք արդեն գերբնակեցված են, նշվում է լրատվամիջոցի պատրաստած նյութում: Բանտերում ընդհանուր առմամբ պահվում է 224 974 դատապարտյալ, ինչը 7 տոկոսով գերազանցում է նախատեսված տեղերի քանակը:
Ներկայումս Թուրքիան դատապարտյալների թվաքանակի առումով մեկ մարդու հաշվարկով Եվրոպայում երրորդ երկիրն է համարվում: Նա զիջում է միայն Ռուսաստանին և Բելառուսին:
Խնդրի լուծման նպատակով թուրքական իշխանությունները ծրագրում են առաջիկա հինգ տարիների ընթացքում ևս 228 բանտ կառուցել: