«Պարզապես խայտառակություն է». Թարխանյանը՝ գլխավոր պողոտայի այգու մասին
«Խոսք չունեմ, ինչպես կարելի էր նման բան անել մայրաքաղաքի կենտրոնում»,- այս մասին ասաց ճարտարապետ, «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ թե ինչ կարծիք ունի Գլխավոր պողոտայի այգու մասին, որտեղ մի քանի տարի է արդեն շինարարական ու բարեկարգման աշխատանքներ էին ընթանում։
Նրա խոսքով՝ պարզապես խայտառակ վիճակ է։
Թարխանյանը շեշտեց, որպես ճարտարապետ շատ վրդովված է. «Չի կարելի այս աստիճան շահագործել Երևան քաղաքի պոտենցիալն ու այդքան անտարբեր լինել։ Տեղադրել անճաշակ կոնստրուկցիաներ, երկու ահռելի, գռեհիկ, ցածր որակի սրճարաններ, որոնք որևէ կապ չունեն ժամանակակից, արդիական ճարտարապետության հետ, պարզապես խայտառակություն է, որ քաղաքի կենտրոնում այսպիսի շենք-շինություններ ենք ձևավորել»։
Ճարտարապետն ասաց, որ մյուս կողմից էլ մեծ վնաս է հասցվել Երևանի կանաչ գոտիներին։
«Սարսափելի իրավիճակ է, հատվել են բազմաթիվ չինարի ծառեր, 40-50 տարեկան։ Դրանք էնդեմիկ ծառեր էին, իսկ դրանց փոխարեն դրսից բերել-տնկել են Երևանին ոչ համապատասխան ինչ-որ փոքրիկ ծառեր, որոնց մի 40 տարի պետք է, որ ծառ դառնան»,- հավելեց նա։
Նշենք, որ մայրաքաղաքի գլխավոր պողոտայի այգին, որը տարիներ շարունակ բարեկարգման համար փակված էր մետաղե պարիսպներով, բացվել է ընդամենը մեկ օր առաջ: Այնտեղ դեռևս աշխատանքներն անավարտ են։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա՝ Գլխավոր պողոտայի այգում
- Գլխավոր պողոտայի այգում ծառ են արմատախիլ անում
- Գլխավոր պողոտայի այգում ծառերը կտրվում են քաղաքապետարանի իմացությամբ
- Գլխավոր պողոտայի այգում կանաչ ծառեր են հատում
- Գլխավոր պողոտայի այգու շինաշխատանքների վերջնաժամկետն ավարտվել է, բայց այգին դեռ քանդում են
- Գլխավոր պողոտայի բարեկարգվող այգու շինհրապարակն ընդլայնվել է
- Գլխավոր պողոտայի այգին մինչև տարեվերջ պետք է հանձնվի բնակիչներին. քաղաքապետարան (լուսանկարներ)
- Գլխավոր պողոտայի այգու պերճանքն ու թշվառությունը. Հատուկ քաղաքապետարանի համար (լուսանկարներ)
- Գլխավոր պողոտան քաղաքապետարանի և մեր աչքերով (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին