ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու հրատապ անհրաժեշտության վրա. Բալայան
Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը։ Այսօր ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել է ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին ու վստահեցնում, որ շարունակելու ենք վճռականորեն աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ։Այս մասին, ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Ըստ Տիգրան Բալայանի՝ Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթոնլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը:
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Վնասներ չկան, գիշերն անցել է հանգիստ. Բաղանիսի գյուղապետ
- Նախիջևանի հետ սահմանին ադրբեջանական վերադիրքավորման փորձերը անընդունելի են. ԱԳՆ
- ԱԳՆ-ն դիմել է Կասպրշիկի գրասենյակին՝ նախիջևանյան հատվածում դիտարկում անցկացնելու առաջարկությամբ
- ՊՆ. Նախիջևանում զինծառայող է վիրավորվել
- Տավուշում ականի պայթյունի հետևանքով տուժածների վերջույթներն ամպուտացվել են
- Հակառակորդի կրակահերթի հետևանքով վնասվել են Այգեհովիտի խաղողի այգիները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան