«Լրագրողներ առանց սահմանների»-ն դատապարտում է Yerevan.Today-ում կատարված խուզարկությունը
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) դատապարտում է Երևանում տեղակայված հայկական Yerevan.Today կայքի խմբագրությունում ոստիկանության կողմից անցկացրած խուզարկությունը.«Այն խախտում է լրագրողների աղբյուրների գաղտնիությունը»։
Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանությունը 7 ժամ տևած խուզարկությունից հետո առգրավել է նաև Yerevan.Today-ի որոշ համակարգչային տեխնիկա ու ժամանակավորապես դադարեցրել կայքի աշխատանքները։
Իշխանությունները պնդում են, որ խուզարկությունները «կապ չունեն լրագրողական աշխատանքի հետ», ու իրականացվել է բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսային գաղտնի ձայնագրության գործով հետաքննության շրջանակներում։
«Yerevan.Today-ի տարածքում խուզարկությունն ու սարքավորումների բռնագրավումը լրագրողների աղբյուրների պահպանման սկզբունքների ծանր խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանով»,-ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ղեկավար Յոհան Բիհրը։
Հիշեցնենք, որ Yerevan.Today-ում խուզարկություն էր իրականացվել սեպտեմբերի 17-ին, որի հիմքը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի անօրինական գաղտնալսումներն են եղել։
Հարակից հրապարակումներ`
- Սևակ Հակոբյան. Yerevan.Today-ը Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի
- Քննչական կոմիտեն՝ Yerevan.today -ում կատարված խուզարկության մասին
- Խուզարկություն՝ Yerevan.today-ում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին