Խոսրովի անտառ՝ ինքնաբուժում
Անցած տարվա օգոստոսին վեց օր շարունակ հրշեջ-փրկարարները, զինծառայողները, անտառտնտեսության աշխատակիցները, սովորական քաղաքացիները փորձում էին մարել Խոսրովի անտառ արգելոցում բռնկված հրդեհը։ Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Ռուսաստանից Երևան էր ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ։ Օգոստոսի 16-ի հայտարարվել էր, որ Խոսրովի արգելոցում հրդեհի հիմնական օջախները մարված են, հրդեհը մեկուսացված է, վերցված է վերահսկողության տակ։
Հրդեհի մարումից հետո հիմնական հարցադրումներն էին՝ ինչքանո՞վ է վնասվել բուսական և կենդանական աշխարհը, արդյո՞ք հնարավոր է վերականգնել կորցրածը։ Նախնական տվյալների համաձայն, արգելոցում հրդեհի հետևանքով տուժել էին հիմնականում չթռչող միջատները, սողուններն ու կրծողները, քանի որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ այլ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից։ Բուսական աշխարհից հիմնականում վնասվել էր գիհի ծառատեսակը։
Panorama.am-ը ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանից հետաքրքրվեց, թե մեկ տարի անց ի՞նչ վիճակում է Խոսրովի անտառ արգելոցի այրված հատվածը, վերականգնման գործընթացը ո՞ր փուլում է։
Արամ Աղասյանն ասաց, որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով արգելվում է արգելոցում որևէ միջամտություն, որոնք կապված են բույսերի կամ կենդանիների թվաքանակի ավելացման կամ պակասեցման հետ, այսինքն մարդու միջամտությունն այդ ոլորտում ընդհանրապես արգելվում է։
«Հրդեհի ընդհանուր շրջագիծը 2000 հեկտարի չափ էր, բայց քանի որ դրա մեջ կային առանձին կղզյակներ, ընդհանրապես չայրված, խիստ այրված տարածքը մոտ 200 հեկտար էր, որը հիմնականում խոտածածկ էր։ Քամու շնորհիվ այնքան արագ էր անցել հրդեհը, որ արմատային համակարգը չէր վնասվել։ Այսինքն՝ կենսաբազմանության տեսանկյունից կարուստներ չէինք ունեցել»,- նշեց նա՝ հավելելով, որ հիմնականում վնասվել էին հատուկենտ գիհիներ, քանի որ գիհին շատ արագ է այրվում։
Լայնատերև անտառների մեծ մասը չէին վնասվել, միայն որոշակի ճյուղեր էին այրվել, բայց աճը չէր դադարել, նույն ծառը նորից աճում է։
«Այրված հատվածն ամբողջությամբ վերականգնվել է, բացառությամբ՝ գիհու առանձին ծառերից։ Գիհին դանդաղ աճող ծառ է։ 1970-ականից այրված տարածք ունենք, 20-30 տարում 1 մետրի չափ են բարձրացել բնական վերաճի հետևանքով»,- ասաց Ա. Աղասյանը։
Ինչ վերաբերում է կենդանական աշխարհին, նա նշեց, որ այդ օրերին 500 մարդ էր աշխատում, որևէ վառված կենդանու դիակ չեն նկատել։
«Միայն վնասվել էին ուղղաթևերը՝ մորեխները։ Ուժեղ շոգ ժամանակահատվածում շատ սողուններ, կրծողներ անցնում են ամառային քուն խորը բների մեջ։ Հրդեհից հետո մոխրի մեջ տեսնում էինք վազող կենդանիներ, սողուներ, կրծողների թարմ բներ, ինչը նշանակում է, որ կենդանիները չէին վնասվել»,- ասաց նա։
Հարցին, թե հրդեհից հետո տարբեր անհատներ, հիմնականում արտասահմանից հայտարարեցին, որ գումարներ կնվիրաբերեն անտառի վերականգնման համար, ընդհանուր որքա՞ն գումար է նվիրաբերվել և ի՞նչ է արվել, Ա. Աղասյանը նախ ընդգծեց, որ անտառի վերականգնման համար որևէ գումար անհրաժեշտ չէ, ապա հավելեց, որ նույնիսկ հիմնադրամ էր բացվել, բայց որևէ գումար չէր փոխանցվել։
«Մարդկանց մոտ տպավորություն է, որ անտառի վերականգնման համար միջամտություն է պետք, ծառեր են տնկվելու։ Նման բան գոյություն չունի։ Ընդամենը խոսքը վերաբերում է բնական վերաճն ապահովելուն, այսինքն՝ այն հատվածները, որտեղ ծառեր են ընկել, ճյուղեր են կոտրվել, այդ թափուկները հավաքվում է մի անկյունի վրա, որպեսզի բնական վերաճի արդյունքում սերմը նորից աճի։ Մենք աջակցում ենք բնական վերականգնման պրոցեսին»,- բացատրեց նա։
Ա. Աղասյանի խոսքով, գումար է անհրաժեշտ գիտական հետազոտությունների, մոնիտորինգի, հակահրդեհային միջոցառումների համար։
2017 թվականին պետական բյուջեից Խոսրովի անտառ արգելոցին տրվել էր մոտ 117 միլիոն դրամ, իսկ 2018-ին՝ 127 միլիոն դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Ուրցաձորում արջերից հեռախոսներով են սկսել պաշտպանվել
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր կայանը բջջային կապ ու ինտերնետ կապահովի «Խոսրովի անտառ» արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում
- Խոսրովի արգելոցի «գորշուկները»
- Խոսրովի արգելոցում հերթական անգամ տեսախցիկի օբյեկտիվում է կովկասյան ընձառյուծ
- ԲՆ. Կովկասյան ընձառյուծը վերադարձել է Խոսրովի արգելոց
- Խոսրովի արգելոցում եղանակով պայմանավորված հրդեհը բացառում եմ. Արծվիկ Մինասյան
- Շարունակվում է Խոսրովի և Արտավանի անտառային հրդեհների հետևանքների վերացման գործընթացը
- «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ»
- Խոսրովի արգելոցի հրդեհը բնական չէր, բայց նաև չարամտության արդյունք չէր. ԱԻ նախարար
- Արգելվելու է Խոսրովի արգելոցին մոտ որսահանդակների առկայությունը
- Խոսրովի արգելոցի հրդեհը միտումնավոր չի եղել, եղել է անփութության արդյունք. Դավիթ Տոնոյան
- Խոսրովի անտառում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի. ԲՆ
- ԲՆ. Խոսրովի հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ
- «Խոսրովի անտառ»-ը վերականգնվում է աղետալի հրդեհից հետո
- Խոսրովի աղետալի հրդեհից հետո ԱՄՆ դեսպանությունը ՀՀ կառավարության և ժողովրդի կողքին է. Միլզ
- Ամերիկյան կողմը պատրաստակամ է օգնել վերացնելու Խոսրովի անտառի հրդեհի հետևանքերը
- Նախօրեին Խոսրովի անտառում մարվել է 75 ծխացող օջախ
- Խոսրովի անտառի հրդեհից հետո տեխնիկայի խնդիրը ներկայացվել է նախագահին և վարչապետին. Տոնոյան
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցը 60 տարի ինչպես արգելոց եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ. Արծվիկ Մինասյան
- Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում
- Խոսրովի անտառում վնասը հասել է նաև բույսերի ու կենդանիների զարգացման միջավայրին. հողագետ
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ
- Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
- «Խոսրովի անտառ»-ի տնօրեն. Կորուստները անգնահատելի են
- Զինվորների մատաղ է բաժանվել «Խոսրովի անտառի» հրդեհի մարմանն աջակցելու համար. «Ժողովուրդ»
- Խոսրովի անտառ արգելոցի վերականգնման համար Ադիբեկյան ընտանիքը 100 000 եվրո է նվիրաբերում
- Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ
- Խոսրովի արգելոցում այժմ իրականացվում են հետմարման աշխատանքներ
- Տասնյակ տարիներ են անհրաժեշտ «Խոսրովի անտառը» վերականգնելու համար. բնապահպան
- Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով
- «ԻԼ-76» օդանավը 5-րդ թռիչքը կկատարի «Խոսրովի անտառի» տարածքում
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներում ՊՆ ուղղաթիռ է ներգրավվել
- Արարատի զորամասից զինծառայողներ են մասնակցում «Խոսրովի անտառ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին
- Հրշեջ-փրկարարները «Խոսրովի անտառ»-ում շարունակում են հրդեհի մարման աշխատանքները
- Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
- Խոսրովի անտառում բռնկված հրդեհը հնարավոր է եղել հանգցնել մի քանի մեկուսացման օջախներով. Ն.Գրիգորյան
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մեղավորին գտել են
- Խոսրովի արգելոցում այրվել է 16 հա բուսածածկույթ