Կիմ Չեն Ընը խոստացել է պատմության մեջ առաջին անգամ այցելել Սեուլ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է, որ մոտակա ժամանակներում կայցելի Սեուլ։ Գազետա.ռու կայքը գրում է, եթե այդ այցելությունը կայանա, այն կլինի պատմության մեջ առաջինը։ Բացի այդ, Կիմ Չեն Ընը հայտարարել է Իոնբենեի միջուկային օբյեկտների ապամոնտաժման և Տոնչհանիում միջուկային փորձարկման վայրը փակելու մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները ստորագրել էին համատեղ ռազմական համաձայնագիր։
Սեպտեմբերի 18-ին Հարավային Կորեայի նախագահը մեկնել էր Հյուսիսային Կորեա Կիմ Չեն Ընի հետ հերթական բանակցությունների։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան