Վրաստանը հետխորհրդային տարածքում առաջինն է հրաժարվում պոլիէթիլենային տոպրակներից
Հետխորհրդային տարածքում Վրաստանն առաջին երկիրն է, որ արգելում է պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, ներմուծումն ու վաճառքը։
Առաջին արգելքը կտարածվի ամենաբարակ տոպրակների վրա, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից։ Հաջորդ տարվա ապրիլից արդեն արգելքը կտարածվի բոլոր պոլիէթիլենային տոպրակների վրա, բացառությամբ նրանց, որոք հնարավոր է բիոդեգրադացնել, հայտնում է Frontnews.eu-ն։
Վրաստանն այսպիսով դառնում է Արևելյան Եվրոպայում առաջին երկիրը, որը նման խիստ նորմեր է սահմանում՝ չնայած 40 երկրներում արդեն իսկ առկա են տարբեր սահմանափակումներ։
Ավստրիայում, օրինակ, պոլիէթիլային տոպրակների օգտագործման դեպքում տուգանքը կարող է հասնել 4600 դոլար, Քենիայում՝ 38 հազար դոլարից մինչև 4 տարվա ազատազրկում։
Նշենք, որ Եվրամիությունը նախատեսում է կրճատել պոլիէթիլային տոպրակների օգտագործումը մինչև 2019թ.-ը այն հասցնելով 1 մարդու բաժին ընկնող 90 հատ տարեկան, իսկ մինչև 2025-ն այս թիվն իջեցնել 40-ի։
Հայտնի է, որ պոլիէթիլային տոպրակների օգտագործման ժամանակը 30 րոպե է, իսկ նրանց տարրալուծումը կարող է տեղի ունենալ 100 տարում։ Պլաստիկը մնում է հողի մեջ, որն էլ հանգեցնում է կենդանիների մահվան։
Հարակից հրապարակումներ`
- Թալին քաղաքից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը
- Մշակվելու են պոլիէթիլենայինից թղթային փաթեթավորման եղանակի անցնելու մեխանիզմներ
- Պոլիէթիլենային տոպրակներ և պլաստիկ շշեր՝ հարմարավետություն էկոլոգիայի հաշվին
- Պոլիէթիլենային տոպրակներից կամ շշերից տարեկան սատկում է 1 մլն թռչուն
- Մի օգտվեք պոլիէթիլենային տոպրակներից և պլաստմասե տարաներից. Խորհուրդ են տալիս մասնագետները
- Ո'չ պոլիէթիլենային տոպրակներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան