Տարվա իրադարձությունը՝ Փարիզի Օրսե թանգարանում
Փարիզի Օրսե թանգարանում բացվել է ցուցահանդես, որն անվանում են տարվա իրադարձություն։ tvkultura.ru –ի հաղորդմամբ, «Պիկասո. Կապույտ և վարդագույն» խորագրով ցուցադրության շրջանակում Փարիզում առաջին անգամ ներկայացվում են Վարպետի վաղ շրջանի գործերը։ Պաբլո Ռուիզը, ով հետո սկսեց ստորագրել որպես Պիկասո, 1990 թվականին է գնացել Փարիզ։ Նա 20 տարեկան դեռ չկար։ Որպեսզի հոր սրտով լինի, նկարիչը ակադեմիական նկարներ էր ստեղծում, իսկ իր համար յուրացնում էր ավանգարդի լեզուն։ Պիկասոն վեց տարի փաստացի ապրում էր Իսպանիայի և Ֆրանսիայի արանքում։ Հենց այդ շրջանը արվեստաբաններն անվանում են նախ «կապույտ» (1901-1904 թթ.)՝ ոգեշնչված իմպրեսիոնիստների գործերից, նախ և առաջ՝ Վան Գոգի, իսկ 1904 թվականից՝ «վարդագույն», (1904-1906 թթ.), երբ կտավներում հիմնական գույնը դառնում է գազարագույնն ու մանուշակագույնը։
Ցուցադրության համար ցուցանմուշները տարվել են Օրսե աշխարհի տարբեր երկրներից։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի լավագույն թանգարանները
- Նյու-Յորքում անհայտ անձինք վնասել են Պիկասոյի 70 մլն դոլարանոց ինքնանկարը
- Լոնդոնում կանանց տոնի առթիվ կներկայացվեն Պիկասոյի աշխատանքները
- Պիկասոյի նկարի տակ նոր շերտ է հայտնաբերվել
- Անտոնիո Բանդերասը «Հանճար» սերիալում մարմնավորելու է Պիկասոյին
- National Geographic-ի «Հանճար»-ը կլինի Պաբլո Պիկասոն
- Պիկասոյի «Նստած կինը» վաճառվել է 45 միլիոն դոլարով
- Պաբլո Պիկասոյի թոռնուհին 10 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառում է պապի ստեղծագործական ժառանգությունը
- Sotheby's աճուրդում Պաբլո Պիկասոյի կտավը վաճառվել է 67,5 միլիոն դոլարով