Հասարակություն 14:37 19/09/2018 Հայաստան

«Երևանը էգոիստ քաղաք է»

Հայաստանում պաշտոնապես 200 հազար հաշմանդամություն ունեցող անձ կա, 80 հազարից ավելին բնակվում է  Երևանում։  Մեդիա կենտրոնում կազմակերպված «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով քննարկմանն ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:

«Լույս» դաշինքից Սերյոժա Օհանջանյանն ասաց, որ իրենց  ծրագիրը  կազմվել է հավասար հնարավորություն բոլորի համար սկզբունքով։ Նրա խոսքով, ժամանակակից Երևանում տրանսպորտային համակարգը դարձնելու են ամբողջովին մատչելի, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար ապահովելու են տրանսպորտից օգտվելու լիարժեք հնարավորություն, մետրոպոլիտենի համակարգը փուլ առ փուլ դարձնելու են մատչելի։  Ս. Օհանջանյանը նաև նշեց, որ նոր,  վերանորոգվող շինությունների դեպքում խստագույնս պահպանվելու են հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունները, չեն բավարարվելու միայն թեքահարթակներով։

«Երևանի հանրություն» դաշինքից Արմինե Դավթյանն ասաց, որ դաշինքում համախմբված մասնագետների քննարկումների արդյունքում մշակել են ծրագիր, որն ունի մի քանի ուղղություն։ Առաջինը՝ Երևանը դարձնել այնպիսի քաղաքակիրթ, մշակութային կենտրոն, որը կապահովի պայմաններ բոլոր քաղաքացիների համար անխտիր, հավասար կենցաղային, մշակութային իրավունքներից օգտվելու պայմաններ։ Նրա խոսքով, իրենք մի քանի ուղղություն են վերցրել, մասնավորապես  տեղաշարժվելու մատչելիության, կրթական իրավունքից օգտվելու  պայմանների, աշխատանքային իրավունքների ապահովում։

«Օրինաց երկիր» կուսակցությունից Աշոտ Ամիրզադյանն ասաց, որ իրենք կարևորում են հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսագործության  բարենպաստ միջավայրի ձևավորման խնդիրների լուծումը, միաժամանակ մեծ ուշադրությոն են դարձնելու նոր օրենսդրական դաշտի ստեղծմանը։ Նա նշեց, որ նախկին օրենսդրությունը  բժշկական ուղղվածություն է ունեցել, իրենց տեսլականով նոր օրենսդրությունը պետք է ավելի սոցիալականացվի, մարդկանց պետք է ոչ թե հիվանդ ճանաչել, այլ սոցիալական ինտեգրման քաղաքականություն վարել։

ՀՅԴ-ի կողմից առաջադրված ավագանու թեկնածու Ալեսյան Բեջանյանն ասաց, որ բոլորն էլ ուզում են, որ մայրաքաղաքը շատ հարմարավետ լինի այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են օգտվել քաղաքից։

«Խնդիրը հետևյալն է՝ խնդրով պետք է դետալային զբաղվել, ոչ թե ուղղակի գլխարադ անելով։ Լուրջ վերահսկողություն է պետք, պարտադիր ամեն ինչ պետք է հարմար լինի»,- ասաց նա։

«Իմ քայլը» դաշինքից Եվա Թովմասյանն ասաց, որ դաշինքը ներառականության խնդիրը չի դիտարկում պարզապես տեխնիկական պահանջ, որը պետք է կատարել երբ խոսվում է  քաղաքի հարմարեցվածության մասին, իրենք ներառականությունը հռչակել են  որպես Երևանի կառավարման առանցքային արժեքներից մեկը։

«Մենք մեզ վրա վերցնում ենք առաքելություն ապահովելու այնպիսի հասարակություն, որտեղ հատուկ կարքիներ ունեցող անձանց  կարիքները, շահերը կպաշտպանեն ոչ միայն այդ համայնքի ներկայացուցիչները, այլ հասարակությունն ամբողջապես, ավագանու յուրաքանչյուր անդամ»,- նշեց Ե. Թովմասյանը։

Նրա խոսքով, տրանսպորտը պետք է հարմարեցված լինի թե սայլակով տեղաշարժվող անձանց համար, թե լսողության, տեսողության հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար, պետք է լինեն թեքահարթակներ, հատուկ կոճակներ, կանգառների քարտեզագրում։  Ե. Թովմասյանը նշեց, որ դպրոցները, նախակրթական հաստատությունները տեխնիկապես հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իրենց ծրագրով նախատեսվում է հարմարեցնել հատուկ կարիքներ ունեցող բոլոր խմբերի համար։

«Ռեֆորմիստներ» կուսակցությունից Գրետա Հովհաննիսյանն ասաց, որ իրենց դրույթներից ամենաթիրախայինը ներառական մանկապարտեզների իրագործումն է. մանկապարտեզներ կարելի է ներգրավել թեթև աստիճանի հատուկ կարիքներ ունեցող երեխաների, որպեսզի շատ ծանրաբեռնված չլինեն՝ հաշվի առնելով, որ երեխաները շատ են խմբերում։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունից Մարիամ Խաչատրյանի բնորոշմամբ՝ Երևանը էգոիստ քաղաք է։ «Էգոիստ է այն առումով, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց անտեսում է, անգամ թեքահարթակները այն թեքությամբ չեն, ինչպես  պետք է լինի»,- նշեց նա։

Նրա խոսքով, Երևանում շատ են աստիճանները, ինչն իրական բարդություն է հաշմանդամություն ունեցող անձանց համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}