Պոմիդորը թանկ է, … կոկորդիլոս կերեք
Գիտեիք պիտի ասեի՝ բանա՞ն կերեք: Բանանը անցած ու հին պատմություն է, նույնիսկ՝ հակահեղափոխական արդեն: Արդիականը կոկորդիլոսն է:
Բանն այն է, որ Արարատի մարզպետը, որ չգիտես ինչու հարյուր օր լռություն էր պահպանել, որոշեց խոսել ու ներկայացնել Արարատի մարզի տնտեսական զարգացման ծրագիրը: Ու այն, ինչին հարյուր օր մտորելուց հետո մտահանգել է նա՝ կոկորդիլոսների բուծումն է:
Մտահանգչել:
Ինչ է ուզում ասել մարզպետը. Որ՝ ինքը նորարա՞ր է: Կոնգոյում ենք տեսել այդպիսի նորարարությունը:
Որ՝ Արարատւ մարզը ճահճացե՞լ է: Անապատացել է ավելի ճիշտ՝ ուր են արարատյան արևահամ բերքն ու բանը, ինչու է Հայաստանում «սա է համով, թե սա»-ն դարձել «սա է ավելի թանկ, թե սա»:
Ու ի՞նչ է մտածում փոխարենը մարզպետը: Թե բա՝ քանի որ նվազագույն թոշակը կդառնա քսանհինգ հազար դրամ, եկեք այդ գումարը կոկորդիլոսի կաշվի դրամապանակներում հավաքե՞ք: Ամենայն հավանականությամբ, ուրիշ բացատրություն դժվար է գտնել:
Մի թեթև հարց էլ կա՝ ինչո՞վ է պատրաստվում կերակրել իր կոկորդիլոսներին մարզպետը: Թանկացող հացահատիկո՞վ: Կարտոֆիլո՞վ, որ համեմատական էժան է, քան միսը: Մսո՞վ, որ պատրաստվում ենք արտահանել Էմիրություններ: Բեզոարյան այծերո՞վ: Սևանի իշխանո՞վ: Խեցգետնո՞վ: Հնարավոր է՝ կոկորդիլոսի մսով, որ նոր տարում այդպես էլ կարգին չկերվավ… Միայն թե տնտեսության զարգացմամբ մտահոգ մարզպետը պիտի հասկանար, որ կոկորդիլոսին կոկորդիլոս ուտեցնելու համար, նաև պիտի այն մեկին կերակրել…:
«Երթամ, քեզի համար կոկորդիլոսի տոլմա բերեմ»:
Այս մարզպետին ով թողեց, որ լռի, ու առավել ևս՝ խոսի: Ու խոսելուց հետո, երբ ապացուցեց, որ չի հասկանում ոչ առկա խնդիրներից, ոչ նորարարությունից, ոչ տնտեսությունից ու ոչ էլ դրա զարգացման հնարավորությունից, մի՞թե դեռ կմնա իր պաշտոնում:
Սա ինչ ծրագիր է, հայրենական համընդհանուր տնտեսության ո՞ր մասում է տեղավորվում: Ու պիտի ասել, որ սա ամենևին էլ ի սկզբանե ձախողված ծրագիր չէ, այլ զավեշտ է, ծաղր՝ հայաստանցի գյուղացուն: ՀՀ քաղաքացուն:
Ի՞նչ ասել: Ումի՞ց պահանջել:
Անահիտ Ոսկանյան
(համառոտ հրապարակախոսություն)
Հարակից հրապարակումներ`
- Սիլվա Ադամյան. Կոկորդիլոս բուծելու որոշումը Հայաստանին պատիվ չբերող է ու անընդունելի
- «Կրթության» ենիչերիները
- Լոլիկի թանկացման պատճառների ու հետևանքների մասին ահազանգում է Դավիթ Պիպոյանը
- Սև-սպիտակ երեխաներ
- Եթե ԱԱԾ-ն եկել է ձեր տուն…
- Ոչ մի ԱՆ քաղաքականություն էլ չի փոխվել՝ 5+1
- Թոշակը աղբամանի եզրին
- Առողջապահական պարահանդեսում
- Վարք նախարարությունների-7. «Կլասիկայի ժանրով»
- Վարք նախարարությունների-6. Կամ՝ ասք վարչապետաց
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- «Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք նախարարությունների- 4
- Վարք նախարարությունների -3
- Վարք նախարարությունների -2
- Վարք նախարարությունների – 1