Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գևորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը և Շիրակ Թորոսյանը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԱԺ նախագահը կհանդիպի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի, Շվեյցարական Համադաշնության փոխնախագահ, Ֆինանսների դաշնային դեպարտամենտի ղեկավար Ուելի Մաուերի, ՇՀ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆիլիպպո Լոմբարդիի, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Խորհրդարանական պատվիրակությունը կայցելի նաև Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության հարցերով գրասենյակ: