Երթևեկության փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի անցումների հատվածներում
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով սեպտեմբերի 21-ից Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: