Էրիկ Էսրաիլյանը և Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի բարեկամ, Ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են ցուցադրությանը, դիտել ցուցանմուշները: Այնուհետեւ Հիշողությունների պուրակում Էրիկ Էսրաիլյանը և Ջին Բլոքը ջրել են «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական խմբի կողմից 2017 թվականին տնկած եղևնին:
Հարակից հրապարակումներ`
- Որովհետև ես բժիշկ եմ. Էրիկ Էսրաիլյան
- Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը
- ԱՄՆ-ն «խոստացել է» առաջիկա 30 օրերին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
- Նախագահը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմին նվիրված «Մեր խոստումը» երաժշտական բեմադրության պրեմիերային
- «Խոստումը» ֆիլմը ցուցադրվել է Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը