Արսեն Թորոսյանն առանց հիմնավորման աշխատանքից ազատել է արյունաբանական կենտրոնի տնօրենին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի շուրջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումների արդյունքում լարված կրքերը դեռ չեն հանդարտվում: Երեկ պարզ դարձավ, որ արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվելու: Իսկ ահա երեկվա՝ սեպտեմբերի 19-ի կայացած մրցույթում հաղթող թեկնածու չի եղել»:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Սամվել Դանիելյանը չի բավարարել մրցույթի պահանջները և «կտրվել է քննությունից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սամվել Դանիելյանը համարվում է Թորոսյանի՝ արյունաբանական կենտրոնի տնօրենի ցանկալի թեկնածուն: Ու հիմա, փաստորեն, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է չհամաձայնել և նոր մրցույթ հայտարարել: Հավանաբար, նա փորձելու է Դանիելյանին կրկին այդ պաշտոնում «առաջ մղել»:
«Ի դեպ, տեղեկացանք, որ Թորոսյանն առանց որևէ հիմնավորման աշխատանքից ազատել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանին»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները