Իրավունք 17:03 20/09/2018 Հայաստան

Փաստաբան. ՄԻԵԴ այս վճիռը համակարգային մահացու հիվանդության ախտորոշում է

ՄԻԵԴ-ն այս վճռով ճանաչել է, որ դիմողի կալանքը և նրան 5 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատական վարույթների արդյունքը՝ դատարանների որոշումները, ՄԻԵԴ իրավունքի իմաստով ապօրինի են եղել և հանգեցրել են դիմողի իրավունքների կոպիտ խախտումների։ ՄԻԵԴ վճռի մասին իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ ու կարծիք է հրապարակել փաստաբան Վահե Գրիգորյանը.

«ՄԻԵԴ-ը  ճանաչել է դիմող Մուշեղ Սաղաթելյանի իրավունքների հետևյալ խախտումները․

1․ 2008թ․-ի մարտի 1-ին՝ իր ձերբակալման պահին և հետագայում՝ նույն օրը նաև ոստիկանության բաժնում, դիմողը ենթարկվել է խոշտանգումների։ Այս հանգամանքն անտեսել են գործը քննած բոլոր դատարանները և իրավապահները:
2․ Վերը նշված խոշտանգումների վերաբերյալ արդյունավետ քննություն չի կատարվել։ Այս մասով առհասարակ քննություն չի կատարվել։ Ավելին․այս մասով քննությունը բացառվել է՝ խոշտանգողների հրոսակախմբերին պատասխանատվությունից ազատելու հստակ դիտավորությամբ: Դատարանը նշել է, որ կառավարության կողմից նշած քննության ողջ նպատակն իրականում ոչ թե խոշտանգողնեին պատասխանատվության ենթարկելը, այլ դիմողի դեմ ապացույցներ հավաքելն է եղել։
3․ Դիմողի անազատությունը՝ սկսած իր ձերբակալման պահից եղել է կատարելապես ապօրինի և կամայական, չի ունեցել որևէ օրինական հիմք:
4․ Հայաստանյան դատարանների որոշումները չեն պարունակել դիմողի կալանքի համար բավարար և վերաբերելի հիմնավորումներ։ Այլ խոսքով՝ դիմողի կալանքը սկզբից ի վեր եղել է բացարձակապես կամայական:
5․ Պետությունը ձախողել է արդար դատաքննության իրավունքի ապահովման իր պարտականությունը, քանի որ դիմողի գործով ապահովված չի եղել կողմերի հավասարության հիմնարար սկզբունքը, իսկ իր դեմ մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների կողմից տրված ցուցմունքների վրա: Չեմ կարող չմեջբերել այս կապակցությամբ ՄԻԵԴ դատողության այս հատվածը․ «210․ Ամփոփելով՝ Դատարանը հաշվի է առնում, որ ազգային դատարանները քննելով մեղադրանքի առանցքային փաստերը, որոնք ավելին՝ հիմնված էին իրարամերժ ապացույցների վրա, ձեռնպահ են մնացել խելամիտ հնարավորություններից օգտվելուց՝ ստուգելու համար ոստիկանների մեղադրական հայտարարությունները, որոնք մեղադրանքի կողմի (դատախազության) միակ վկաներն են եղել և ակտիվ դերակատարություն են ունեցել խնդրո առարկա իրադարձություններում։ Իրադարձությունների մասին ոստիկանական վարկածի անվերապահ սատարումը, դիմողի որևէ միջնորդությանը պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանական կողմի վկաներին հարցաքննելուց հրաժարվելը՝ առանց պատշաճորեն դիտարկելու նրանց հայտարարությունների իրավացիությունը, կարելի է ասել, հանգեցրել են պաշտպանական կողմի իրավունքների սահմանափակումների, որոնք անհամատեղելի են արդար դատաքննության երաշխիքների հետ ․․․։»
Հավելեմ, որ սա ոչ թե տեխնիկական սխալի, կամ եռաստիճան դատական համակարգի կողմից «անմեղորեն» թույլ տված խախտում է եղել վերը փաստարկները անտեսված լինելու չեզոք պատճառով, այլ սա եղել է այդ գործը քննած բոլոր դատավորների բարոյականության բացակայության ցուցիչը․ նրանք ուղիղ դիտավորությամբ թույլ չեն տվել դիմողի օգտին վկայող վկաների մասնակցությունը դատաքննությանը և հրաժարվել են ստուգել ոստիկանների կողմից տված ցուցմունքների արժանահավատությունը, որպեսզի դիմողին ամեն գնով դատապարտելու իրենց հանձնառությունը չխոչընդոտվեր հակասող ապացույցներով:
6․ Դատարանը համարել է նաև, որ պետությունն՝ իր իրավապահների և դատարանների միջոցով խախտել է դիմողի խաղաղ հավաքների ազատությունը, քանի որ ոստիկանության կողմից Ազատության հրապարակում խաղաղ հավաքին միջամտելու միակ նպատակը եղել է այն ցրելը։ Կմեջբերեմ այդ հատվածը քոմենթում, քանի որ այս կետը մատի 1-ի գործի անկախ քննության մեկնարկ է թելադրում․ մինչ մի քանի ամիս առաջ մեզ հրամցվել էր իշխանության կուսակցական վարկածը, որի նպատակն էր այդ օրվա ապօրինություններին իրավականության երանգ հաղորդելը։

Այս բոլոր խախտումների արդյունքում ՄԻԵԴ-ը վճռել է պատճառված բարոյական վնասի փոխհատուցում նշանակել դիմողին։

Այս վճիռն այն մասին է, որ այս գործին մասնակից և դիմողին ապօրինաբար ու առանց ընթացակարգային երաշխիքների ապահովման, դիտավորությամբ նրա օգտին եղած ապացույցներն անտեսելու և կուսակցական քաղաքական գիծը դատավճռի միջոցով հաստատելու նպատակով երկարաժամկետ ազատազրկման դատապարտած դատավորները՝ զինվորական ենթարկվելիությամբ և հնազանդությամբ ի կատար են ածել կուսակցական-քաղաքական հրահանգներ՝ մարդուն դատապարտելու և իրադարձությունների համար կեղծ համատեքստ ներկայացնելու նպատակով։

Այլ խոսքով, Հայաստանը 2008թ․-ի դրությամբ չի ունեցել (առնվազն 2008թ․-ի մարտի 1-ի լույս 2-ի դեպքերի քննության մասով) արդարադատության համարակարգ։ Իսկ սա նշանակում է, որ այս վճիռը նաև մարտիմեկյան դեպքերի «պաշտոնական» վարկածի մահախոսականն է։ և այդու, մարտիմեկյան ոճրագործության մասին խոսելիս «պաշտոնական» վարկածն այլևս խոտանված է ի բնե։

Միթե՞ վերը նշված խախտումների միջոցով մարդուն ապօրնաբար երկարատև ազատազրկման դատապարտելիս դատավորները չեն հասկացել իրենց արածը։ Իհարկե՝ այո։ Հասկացել են։ Իսկ խախտումները կատարել են դատապարտելու նպատակով, հնարավոր դարձնելով կամ, որ ավելի ճիշտ է, պատրանք ստեղծելով, թե դիմողի մեղքն ապացուցված է (միայն ոստիկանների ցուցմունքներով) և հակառակի մասին վկայող ապացույցներ չկան։ Այսինքն, դիմողի նկատմամբ կատարելապես ապօրինի դատավճիռը իրենց կողմից թույլ տված դատավարական խախտումների արդյունքում սխալ եզրահանգման տրամաբանական սկիզբը չի եղել։ Այդ խախտումները կատարվել են գործերը քննող դատավորներին թելադրված և նրանց կողմից էլ պատրաստակամորեն հանձնառված դատավճիռների եզրափակիչ մասերի համար «պատճառաբանություններ» հորիելու կամ եղած «պատճառաբանությունները» չնվասելու նպատակով։

Այս դատավորները, փաստորեն, իրենց իսկ երդմնազանցության և այլոց ճակատագրերի գիտակցաբար խեղման ճանապարհով շարունակել են պաշտոնավարել և Հայաստանի անունից արդարադատություն իրականացնել։ Նրանք ոչ միայն շարունակել են պաշտոնավարել, այլ նրանցից ոմանք անմիջապես առաջխաղացում են ունեցել։ Եվ ամբողջ համակարգային տրամաբանության մեջ մարտիմեկյան ոճրագործությանը դատավորների կողմից այսպիսի զազրելի մասնակցությունը արմատավորվել է որպես հետագա անձնական բարեկեցության և մասնագիտական առաջխաղացման խթան։

ԻՍԿ ՀԻՄԱ Ի՞ՆՉ

Հիմա արդարադատության համակարգի համար ճշմարտության պահն է։ Դատական իշխանությունը այլևս զուրկ է որևէ (հակա)փաստարկից, թե առանձին վերցրած գործերով կարող են լինել իրավունքների խախտումներ և որ դա համակարգային բնույթ չունի, կամ որ պետք չէ այն կոնկրետացնել որևէ դատավորի վրա։

Այս վճիռը համակարգային մահացու հիվանդության ախտորոշում է․ այն ցույց է տալիս ոչ միայն այն, որ Հայաստանի արդարադատության համակարգը կազմ ու պատրաստ է եղել գործել 1937թ․-ի ոգով և մարդկանց դատապարտել երկարաժամկետ պատժաժամկետների՝ «հայրենիքի դավաճանի» կնիքով, այլ այն, որ շատ ավելի վտանգավոր համակարգի հատկություններ է ձեռք բերել։
Այն ցանկացած պահի ի վիճակի է տրանսֆորմացվել արտակարգ դատարանների համակարգի և իր սև գործն անելուց հետո շարունակել տարիներով գոյատևել՝ ժողովրդավարական պետության արդարադատության համակարգի տեսքով։

Ավելին․ առավել վտանգավոր է հիմա այս համակարգի հիվանդության մեկ այլ հնարավոր հատկություն։ Նախկինում թույլ տված զանգվածային ռեպրեսիաների դատապարտումը կանխելու նպատակով այն հիմա պատրաստ է որպես ինքնապաշտպանություն վերահաստատել իր կամ իր անդամների մի զգալի մասի կողմից նախկինում հաստատված դիրքորոշումները՝ ցույց տալու համար, թե անմեղ մարդկանց դատապարտելիս իրենց համոզմունքը իրական է եղել, և ապա՝ նպատակ ունենալով դատական ակտերի միջոցով ազատագրել իրենց հանցակիցներին ՝ շարքերը կուռ պահելու տրամաբնությամբ։

Մենք արդեն նման մի ակտի ականատես ենք եղել, երբ դատավորը կողմերից թաքցրել էր իր՝ մարտիմեկյան «բորենիների խրախճանքին» մասնակցության փաստը և հենց նույն կոնտեքստին վերաբերող մեկ այլ գործով կալանքի մասին որոշում էր կայացրել։

Հիմա դատական իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ է այլևս հենց համակարգի կենսունակության և դրա ու արդարադատության հեղինակության պշտպանության նկատառումներով հանրությանը պարզաբանել, թե ինչպես է ձերբազատվելու դատական իշխանության մեջ դեռ պաշտոնավարող կուսակցական դահիճներից (հարցը կոնկրետ կուսակցությունը չէ, այլ կոնկրետ պաշտոնյայի այս կամ այն կուսակցական քաղաքական գիծը դատավորի կարգավիճակում իրագործելու հատկությունը)։

Հիմա ժամանակն է, որ դատական իշխանությունը ներկայացնի իր դիրքորոշումը, թե ինչպե՞ս է պատկերացնում իր այս համակարգային ախտից ձերբազատվելու ճանապարհը և կոնկրետ ի՞նչ գործողություններով։ Միևնույնն է՝ պետությունը չի կարող հանդուրժել այս իրավիճակը։ Ճիշտ կլինի, որ գործընթացը սկսվի հենց դատական իշխանության մեջ և դրա շրջանակներում։ Հակառակ դեպքում խնդիրներ են առաջանալու օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև հանրության վերաբերմունքի համաչափության մասով։

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ

Այս գործով դատավարությունների բոլոր զոհերն այլևս իրավունք-պահանջ են ձեռք բերում՝ իրենց գործերի վերաբացման և վերանայման համար։ Դրանց իրավական հիմքերին դեռ կանդրադառնամ: Նրանք այլևս ՊԱՀԱՆՋԱՏԵՐ են մարտիմեկյան իրադարձությունների մասով հատուկ՝ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնման հարցում, ինչի նպատակով քաղաքացիական հասարակության անդամ կազմակերպությունները կարող են այլևս սկսել իրենց քննարկումները։

Գործադիր իշխանությունը պետք է նախաձեռնի այս գործընթացի նյութական և իրավական տեխնիկական ապահովման բեռը։

Մեկնաբանություններում կտեղադրեմ նաև այն բոլոր դատավորնեի անունները, որոնք դիմողի դատավճռի կայացման մասնակից են եղել։ Նրանք միաձայն են դատապարտել, կամ ուժի մեջ թողել նրա նկատմամբ կայացված ակտերը։ Նրանցից ոմանք դեռ պաշտոնավարում են»։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:29
Արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ, քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն
Հունվարի 7-8-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
08:11
Ագրեսոր Ալիևը մարդկային վերաբերմունք է պահանջում
Ալիևը գնալով «ծաղկում» է։ Նույնիսկ Էրդողանը իրեն այդքան բացահայտ լկտի գնահատականներ թույլ չի տվել, որքան ալիևը՝ Արցախը պատերազմով ու...
Աղբյուր` Panorama.am
08:04
Երևանում «BMW»-ն բախվել էլեկտրական սյանը, կա տուժած
Հունվարի 8-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասից Հարավարևմտյան թաղամաս...
Աղբյուր` Panorama.am
23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}