ՈՒԵՖԱ-ն Ռոնալդուի դեմ գործ է բացել
ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի դեմ՝ «Վալենսիայի» հետ խաղի արդյունքներով: Գազետա.ռու-ն գրում է, որ գործը քննվելու է սեպտեմբերի 27-ին:
Ռոնալդուն կարմիր քարտ էր ստացել խաղի 29-րդ րոպեին, նա քաշել էր «Վալենսիայի» պաշտպան Ջեյսոն Մուրիլիոյի մազերը: Նման տեղեկություն գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխին հաղորդել էր նրա օգնական Մարկո Ֆրիտցը: Պորտուգալացու կարիերայում սա առաջին հեռացումն է Չեմպիոնների լիգայի խաղում: Ռոնալդուն դաշտը լքել է արցունքն աչքերին: