Չինաստանը ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում նոր դաշնակիցներ է գտել
Չինաստանն արդեն հաջորդ ամիս նախատեսում է իջեցնել առևտրային գործընկերից գանձվող մաքսային վճարների չափը։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։
Ավելի վաղ այս մասին հայտարարել էր Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, սակայն ժամկետներ չէր հստակեցրել։ Մաքսատուրքերի իջեցման որոշում ընդունվել է ՝ խթանելու ներքին սպառումը՝ սատարելու տնտեսությանը, որը ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի պայմաններում վերջին ժամանակներս աճի դանդաղ տեմպեր է ցույց տալիս։ Ներկայումս Չինաստանում միջին մաքսատուրքը 9.8 տոկոս է կազմում։
Փորձագետների գնահատականներով, մաքսատուրքերի իջեցման հաշվին Չինաստանը ազդանշան է ուղարկում, որ անկախ ամեն ինչից՝ շարունակելու է բաց քաղաքականությունը։ Հուլիսին երկիրն իջեցրել էր մի շարք սպառողական ապրանքների մաքսատուրքերը։