Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմն ունի նոր ռեժիսոր
Ամերիկացի Քերի Ֆուկունագան կդառնա Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի նոր մասի ռեժիսորը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ֆիլմաշարի ֆեյսբուքյան էջում։
Հաղորդվում է, որ «Բոնդ 25»-ի նկարահանումները սկսվելու են Pinewood Studios-ում 2019 թվականի մարտի 4-ից։ Ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 14-ին։
Ավելի վաղ նախատեսվել էր, որ ֆիլմը նիարահանելու է Դեննի Բոյլը, բայց օգոստոսի վերջին հայտնի էր դարձել, որ նա հրաժարվել էր դրանից։ Ֆուկունագան «Իսկական խուզարկու» (True Detective) ամերիկյան սերիալի ռեժիսորներից մեկն է եղել։
«Գործակալ 007» ֆիլմաշարի առաջին մասը՝ «Դոկտոր Նոու» , էկրան էր բարձրացել դեռ 1962 թվականին, վերջին սերիան՝ «007. Սպեկտր»՝ 2015-ին, որի ռեժիսորն է Սեմ Մենդեսը։ Ֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 880 միլիոն դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Ջեյմս Բոնդին ցանկացել են սպանել
- Դեննի Բոյլն այլևս չի նկարահանի Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը
- Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմն էկրան կբարձրանա 2019 թվականին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան