Սևանից ջրառն իրականացվում է խիստ հսկողության պայմաններում. Ջրկոմ
Այսօրվա դրությամբ արդեն իսկ ջրառը Սևանից կազմել է 195.6 մլն խ/մ: Այս մասին տեղեկացրել է Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը՝ այսօր Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի անցկացրած նիստի ընթացքում։
«Սևանից ջրառն իրականացվում է խիստ հսկողության պայմաններում: Այդ նպատակով, գիտեք, միջգերատեսչական աշխատանքային խումբ է գործում և մենք գրեթե ամեն օր մարզեր ենք այցելում, տեղում պատկերն ավելի հստակ ենք տեսնում: Այն, որ ոռոգման համակարգը վատ վիճակում է, ակնհայտ է և առաջին հերթին դրանով են պայմանավորված մեծ կորուստները, շուրջ 50 տոկոսի չափով: Համակարգում իրականացվող արդիականացման ցանկացած աշխատանք ջրամատակարարման բարելավման հետ նաև կորուստներն է նվազեցնում, սակայն դրանք դեռևս շատ քիչ են՝ էապես եղանակ փոխելու համար: Մեր խնդիրն է վերացնել, բացառել մարդկային գործոնով պայմանավորված կորուստները»,- ասել է կոմիտեի նախագահը:
Ջրային կոմիտեի լրատվական ծառայություն ից հայտնում են, որ օրակարգային հարցերից նիստում անդրադարձ է եղել Ազատի ջրամբարին: Քննարկվել է հատակային ջրթողի վթարային աշխատանքների նախագծային լուծումների ճշգրտման նպատակով՝ մեռյալ (9.2 մլն մ3) ծավալից ոռոգման նպատակով ջրի թողքեր կատարելու (6-7 մլն մ3) նպատակահարմարության հարցը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ-ը հրապարակել է Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը
- Սևանից լրացուցիչ ջրառն իրականացվում է խստագույն հսկողությամբ. Ջրկոմ
- Նախագահը ստորագրել է Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու մասին օրենքը
- Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվեց ամբուղջությամբ
- Սևանից մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան