Մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համար մամուլի կենտրոնի կառուցման աշխատանքները
Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետհաշվարկը սկսված է։ Գագաթնաժողովը, որն անցկացվելու է հոկտեմբերի 7-ից 12-ը, տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրում։ Համալիրի դիմաց արդեն իսկ սկսվել են մամուլի կենտրոնի կառուցման աշխատանքները։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լինելու է ամենամեծ միջոցառումը, որին ներկա են լինելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 84 անդամ պետությունների առաջնորդներն ու ներկայացուցիչները։
Գագաթնաժողովին աշխատանքները լուսաբանելու համար սպասվում է մինչև 600 լրագրողների ժամանում Հայաստան։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ-ում անցկացվելու է ևս մեկ խոշոր միջոցառում՝ «Ֆրանկոֆոն լրագրողների միջազգային միության» կոնֆերանսը, որին մասնակցելու ու նաև գագաթնաժողովը լուսաբանելու համար Հայաստան են ժամանելու մինչև 300 ֆրանկոֆոն լրագրողներ։
Panorama.am-ը ևս մանրամասնորեն կլուսաբանի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին