Ով, որ ասֆալտին փռում է և փռվում է, թող իրենք մտածեն. Միհրան Պողոսյան
«Ով, որ ասֆալտին փռում է և փռվում է, թող իրենք մտածեն, ես նման խնդիր չունեմ»,-ՀՀ ԱԺ 100-ամյա հոբելյանական միջոցառման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարողացավ խուսափել ասֆալտին փռելու՝ վարչապետի հանձնարարականից։
Խնդիր չունի, որովհետև չի՞ շրջում ավտոշարասյունով, թե՞ իրեն չեն մոտենում, հարցին էլ Պողոսյանը պատասխանեց, որ ինքը շրջում է այնպես, ինչպես ուզում է շրջել և այնպես, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի։
«Իմ իրավունքները ես շատ լավ գիտեմ»,- ասաց նա։
Միհրան Պողոսյանը անդրադարձավ նաև օֆշորային սկանդալին, որի կենտրոնում ավելի վաղ հայտնվել էր: Խոսելով գործը վերաբացելու հնարավորության մասին՝ նա նկատեց. «Ինչպես տեսնում եք, նոր իշխանությունները բազմաթիվ գործողություններ են իրականացնում և ստուգում են ամեն մեկին և ամենուրեք. դա ողջունելի է։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ պատրաստ եմ ինձ հետ կապված ցանկացած ինֆորմացիա տրամադրել ցանկացած իրավապահ մարմնի»:
Պատգամավորը միաժամանակ հավաստիացրեց, որ թիկնազոր չունի և հատուկ ծառայություններն իր մոտ չեն գնացել։
«Ինձ հետ կապված միջոցառումներ, տարբեր իրավական խնդիրների հետ կապված, եղել է և այս իշխանության օրոք, և նախկին իշխանության օրոք, և նախկինից առաջ իշխանության օրոք։ Եթե դուք լավ հիշում եք, ես կարծում եմ, որ դուք լավ եք հիշում, 2016–ից 2018 թվականը նմանատիպ միջոցառումներ եղել են ինձ հետ կապ ունեցող բարեկամների, հարազատների և այլնի ընկերություններում, որը բազմիցս լուսաբանվել է։ Ես նորից հայտարարում եմ՝ ես բաց եմ և պատրաստ եմ ցանկացած խնդրի, որը կառաջադրի ինձ օրենքը, որ իրավասու մարմիններին հետաքրքրում է պարզաբանել»,–ասաց Միհրան Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ ասֆալտին փռված կա, ոչ էլ բերման ենթարկված. «Փաստ»
- Եթե ուզում էին օլիգարխների թիկնապահներին ասֆալտներով ծեփրտել, վաղուց պետք է դա արած լինեին. Հ. Խուրշուդյան
- Փաստաբան. Առանց հիմքի որևէ մեկին չեն կարող «պառկացնել ասֆալտին». «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան