Հացահատիկային բեռների ներկրման արգելքը կրկին հետաձգվել է
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Այս ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի փոխադրումների արգելքի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքն ուժի մեջ էր մտնելու սեպտեմբերի 15-ից, սակայն հետաձգվել էր մինչև հոկտեմբերի 1-ը:
Հարակից հրապարակումներ`
- Հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը
- Նախարարը «Վրացական երկաթուղու» տնօրենի հետ քննարկել է հացահատիկային բեռների՝ ցամաքային փոխադրման արգելքի հարցը
- Վստահ եմ` վարչապետը ցորենի ներմուծման հարցը կներկայացնի Վրաստանի վարչապետին. գյուղնախարար
- Հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները Փոթի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում նվազում են 52 %-ով
- Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ
- Ամեն ինչ արվում է, որ ցորենի ներկրման ժամանակ գնային փոփոխություններ չլինեն. Արմեն Փամբուխչյան
- Վրաստանի կառավարության այդ որոշումը հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման. Շարմազանովը՝ Վոլսկուն
- Հաջորդ տարվանից Շիրակում մշակված կարտոֆիլն ու հացահատիկը կապահովագրվեն. Գն
- Նախարարությունից պարզաբանում են, ինչու է Հայաստանում նվազել հացահատիկի արտադրությունը