ԱԱԾ տնօրենը հարցաքննվել է
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնի գաղտնալսման գործով հարցաքննվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ինքը՝ Վանեցյանը:
Նա, սակայն, հարցաքննությունից մանրամասներ չհայտնեց:
«Ես փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ հարցերի չպատասխանելը բացատրելով այս պատճառաբանությամբ:
Հարցին՝ տարօրինակ չէ, որ կարողանում են գաղտնալսել ԱԱԾ տնօրենին, Վանեցյանըւ պատասխանեց, որ թերացումներ չեն եղել, աշխարհի շատ երկրներում շատ պաշտոնյաների են գաղտնալսել:
«Տեխնիկայի դարում միշտ մի բան մի քայլ առաջ է լինում, տեխնիկայի մեջ խոցելի տեղեր են լինում:Ես թաքուն որևէ բան չեմ անում, ես խոսում եմ և կարող եմ պատասխան տալ ցանկացած ասածիս և արածիս մասին»,- ասաց նա:
Իսկ իրեն հայտնի է՝ Հայաստանում որ օլիգարխն ունի գաղտնալսող սարքեր, հետաքրքրվեցին լրագրողները: ԱԱԾ տնօրենը նշեց, որ ինքը այդ հարցին չի կարող պատասխանել, հարցերի պատասխանը կտա նախաքննությունը: Նա շեշտեց, որ քանի որ գործը վերաբերում է անմիջականորեն իրեն, ինքը դրան չի խառնվում:
Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հաշիվների վրա դրված կալանքին՝ տեղեկացնելով, որ կալանքը չի հանվել, այդ հարցը կորոշվի միայն քննությունից հետո:
«Դա օրենքի շրջանակներում է»,- նշեց նա՝ հավելելով, որ մշտապես նոր բացահայտումներ են լինելու, ինչպես օրինակ երկու օր առաջ մեծ քանակությամբ թմրամիջոցների առգրավումը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ և ՀՔԾ պետերը Ռոբերտ Քոչարյանին ավելի լավ նվեր չէին կարող մատուցել. Գառնիկ Իսագուլյան
- ՔԿ. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները
- Շարմազանով. Մտահոգիչ և խայտառակություն է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի ձայնագրության բովանդակությունը
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան