Նյու Յորքում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի սպասվում. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կազմակերպելու աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Փաշինյան-Թրամփ հանդիպման համար գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք Միացյալ նահանգների հետ, ունենք տարբեր հարթակներ միասին աշխատելու և այդ հարցը պետք է գա ու հասնի իր հանգուցալուծմանը: Մոտ ժամանակներս կլսեք տարբեր մակարդակներով այդ հանդիպումների մասին, որոնք բերելու են ավելի բարձր մակարդակի հանդիպման: Ներկայումս չենք կարող նախատեսել, որ հապճեպ հանդիպում կկայանա»,-նշեց Զոհրաբ Մնացականյանը:
Հարցին՝ Նյու Յորքում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի՞ սպասվում, նախարարն ասաց. «Մենք հիմա չենք սպասում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին