Ճանաչողական այցով ԱԱԾ-ում է եղել Ղազախստանի դեսպանը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ տնօրենը ներկայացրել է համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձավ երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին:
Դեսպան Ուրազաևը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև արդեն առկա հարաբերությունները առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ և կազմակերպված աշխատանքներին:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև և գտնել համատեղ աշխատանքների եզրեր` հնարավոր բոլոր ուղղություններով: