«ֆեյք տեղեկություն է». Արայիկ Հարությունյան
«Բարևեք լուրեր գրողին, ֆեյք տեղեկություն է»,- այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ թե ճի՞շտ են շրջանառվող տեղեկությունները, որ հրաժեշտ է տալու պաշտոնին և նշանակվելու է ԵՊՀ ռեկտոր։
«Ես այդ ֆեյք լուրերը մեկնաբանել եմ ֆեյսբուքյան գրառուման մեջ»,- ասաց նա։
Անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բողոքի ակցիաներին և ռեկտորի հրաժարականի պահանջին, Արայիկ Հարությունյանն ասաց. «Մեր իրավասության սահմաններում նախ փորձելու ենք հասկանալ՝ ինչ առնչություն է ունեցել ռեկտորն այդ ամեն ինչի հետ, ի վերջո պետք է ասեմ, որ այստեղ շատ լուրջ պատասխանատվության հարց կա: Առաջին հերթին պաշտոնանկության հարցը չի դրվում, այլ խոսքը կառավարման համար պատասխանատվության մասին է. եթե նույնիսկ նա ներգրավված չէ կոռուպցիոն սխեմանների մեջ՝ այդ սխեմանները գոյություն են ունեցել նրա ղեկավարած հիմնարկում»։
Ինչ վերաբերում է Երևանի Չայկովսկու անվան դպրոցում սովորող աշակերտների ծնողներից դրամահավաքի մասին դիմում-բողոքների մասին լրագրողների հարցին, նախարարը պատասխանեց, որ ԿԳՆ-ը նման դիմումներ չի ստացել։
«Ես չեմ ասել, որ նման դրամահավաքները զրոյական կդառնան։ Բայց շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել դպրոցներ և կան այդպիսի դպրոցներ, ունենք բողոքներ և միջոցներ ձեռնարկում ենք դրամահավաքը կանխելու համար։ Հիմա Չայկովսկու անվան դպրոցից որևէ դիմում-բողոք չենք ստացել, հենց ստանանք, կանդրադառնանք»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները